211652_close_icon
views-count66903 դիտում article-date 21:41 30-03-2023

ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի՝ «2023 թվականը պայքար է թմրամոլության դեմ» հայտարարությունն  իր դրական արդյունքն է տալիս. Երևանի գնդի պարեկները հերթական խոշոր չափի խմբաքանակ թմրամիջոցն են հայտնաբերել . ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 28-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Գոռ Վահրամյանն ու Լուսինե Մանուկյանը Նուբարաշեն վարչական շրջանի կամրջի մոտ՝ դեպի Արարատի մարզ տանող ավտոճանապարհին, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և Ոստիկանության Նուբարաշենի բաժանմունք են տեղափոխել Երևանի բնակիչներ 21-ամյա Ն. Թովմասին և 21-ամյա Ս. Իսկանյանին: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք եղել են Kia Sorento  մակնիշի ավտոմեքենայով:
 
Արդեն Ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքում Ս. Իսկանյանի մոտ հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակի մեջ փաթեթավորված 2 տոպրակ՝ համապատասխանաբար լցված 16 գրամ դեղնականաչավուն և 3.31 գրամ սպիտակ փոշենման զանգվածներով, իսկ ջինսե տաբատի աջ ոտքի միջից հայտնաբերվել են կապույտ և սև գույներով կպչուն ժապավենով փաթեթավորված ընդհանուր 87.27 գրամ քաշով 40 հատ փաթեթներ: 

Նշված անձինք ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքից ներկայացվել են Հայաստանի Քննչական կոմիետի Երևան քաղաքի Քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով ՀՀ Քր Օր.-ի 393 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ միայն այս տարի Պարեկային ծառայության Երևանի գնդի բոլոր գումարտակների պարեկները հայտնաբերել են մեծ թվով թմրամիջոցներ, որոնք եթե գումարենք իրար, կարելի է մի ամբողջ լաբորատորիա պահել: 

Երևանի գնդի պարեկները շարունակում են պայքարը նման արատավոր երևույթների դեմ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր