211652_close_icon
views-count1435 դիտում article-date 13:21 31-03-2023

Ով հարձակվի Սյունիքի վրա՝ կհարձակվի իմ շրջանի վրա. Օվերն-Հռենոս-Ալպեր շրջանի ղեկավար

Արցախի ճակատագիրը սերտորեն կապված է Սյունիքի ճակատագրի հետ, իսկ Սյունիքը Հայաստանի ամբողջականության բանալին է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ նման համոզմունք հայտնեց Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի նախագահ Լորան Վոքիեն։

«Այդ պատճառով որոշել ենք համագործակցության համաձայնագիր ունենալ մեր շրջանի և Սյունիքի մարզի միջև։ Համաձայնագիրը ստորագրվել է շատ խորհրդանշական վայրում՝ Տաթևի վանքում։ Համագործակցությունը կվերաբերվի առողջապահության, գյուղատնտեսության և կրթության ոլորտին։ Ես ասել եմ՝ ով հարձակվի Սյունիքի վրա, կհարձակվի իմ շրջանի վրա»,- ընդգծեց Լորան Վոքիեն։

Հրավիրելով Ֆրանսիայի և միջազգայի հանրության ուշադրությունը՝  Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի նախագահ Լորան Վոքիեն նաև նշեց․

«Սա վեճ չէ երկու պետությունների միջև, որտեղ սահմանները հստակեցված չեն և կարող է անվերջ հարատևել, սա միջազգային բոլոր կոնվենցիաներով պաշտպանված մարդկային իրավունքների լիակատար արհամարհանք է, սա կամք է ոչնչացնելու մի ժողովուրդ, նրա մշակույթը, նրա պատմությունը, նրա հիշողությունը։ Սա, իհարկե, Հայաստանի պայքարն է, Արցախի պայքարն է, բայց սա ավելի մեծ պայքար է․ այն պայքար է բոլոր արժեքների համար, որոնք մենք կրում ենք։ Սա քաղաքակրթության և ժողովրդավարության համար պայքար է։ Պաշտպանել ձեզ, նշանակում է պաշտպանել այդ բոլոր արժեքները»։

Նմանատիպ նյութեր