1075 դիտում
13:52 05-04-2023
Գլխավոր դատախազից պահանջելու ենք քրեաիրավական բնույթի գնահատական՝ ՔՊ-ական պատգամավորների հնչեցրած սպառնալիքների վերաբերյալ. Թագուհի Թովմասյան․ Tert.am
Երեկվա տեղի ունեցածը պատմական խայտառակություն էր և ես համարում եմ, որ մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունն այդպիսի մթնոլորտում չպետք է անցներ, որովհետև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները ոտնահարեցին մյուս թեկնածուի իրավունքները, խախտեցին ԱԺ պատգամավորի էթիկայի վարքականոնի բոլոր նորմերը, սահմանափակեցին խոսքի ազատությունը: Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով երեկ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ՄԻՊ պաշտոնում ընդդիմության ներկայացրած թեկնածուի ընտրության հարցի քննարկման ժամանակ տեղի ունեցած միջադեպին, ասաց հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Թագուհի Թովմասյանը: Գրում է Tert.am-ը։
«Մենք քննարկել ենք և առաջին քայլով Գլխավոր դատախազին գրություն ենք ուղարկելու և պահանջելու ենք քրեաիրավական բնույթի գնահատական, որովհետև կոնկրետ Արթուր Հովհաննիսյանի («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար – խմբ.) արարքներում կար հանցակազմ և նա պետք է պատժվի, որովհետև այն սպառնալիքների համար, որոնք նա անթաքույց հնչեցնում էր թեկնածուի հասցեին, այդ թվում՝ նաև իմ հասցեին, նա պետք է պատժվի: Երկրորդ քայլը, որ անելու եմ, թարգմանելու եմ և միջազգային գործընկերներին ուղարկեմ հանձնաժողովի նիստի սղագրությունը, որ նրանք հասկանան՝ ժողովրդավարական Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ինչ մթնոլորտում է առաջադրվում և մերժվում ընդդիմության թեկնածուն»,-ասաց Թովմասյանը:
Ինչ վերաբերում է էթիկայի հանձնաժողով դիմելուն, ապա ընդդիմադիրները դեռ քննարկում ենք, քանի որ տեսնում են նպատակահարմարության հարց. «Քանի որ հանձնաժողովի ձևավորումը կախված է Քաղաքացիական պայմանագիր խմբակցության քվեարկությունից, այսինքն՝ իրենք կարող ենք քվեարկել ստեղծել կամ չստեղծել, դեռ քննարկում ենք այդ հարցը: Բացի դա՝ էթիկայի հանձնաժողովի ստեղծումից հետո, որպես այդպիսին, պատիժ չի լինելու: Այնուամենայնիվ, մտածում ենք այս գործիքակազմն էլ օգտագործենք, չնայած՝ այն նախորդ երկուսի մնամ արդյունավետ չի լինի»:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
943 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
967 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»