211652_close_icon
views-count1249 դիտում article-date 20:58 12-04-2023

ՀԱՊԿ-ի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումները լեգիտիմ են ու արդարացված. Վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայն չէ նախկին իշխանության այն պնդումների հետ, թե իր կառավարման ժամանակ փչացել են հայ-ռուսական հարաբերությունները:

«Ինչո՞վ են փչացել, ես ուզում եմ հիշեցնել, որ նախկին իշխանության օրոք է առաջին անգամ  եղել, երբ Ռուսաստանն Ադրբեջանի հետ բազմամիլիարդանող զենքի գործարք է կնքել, բա իրենք լավ հարաբերություն պահող էին, այդ ի՞նչ արին, որ մեր ռազմավարական դաշնակիցը առաջին անգամ նման գործարք կնքեց Ադրբեջանի հետ, ընդ որում՝  սահմանափակեց զենքի մատակարարումները Հայաստանին: Ես դա որևէ տեղից չեմ իմացել, ես դա իմացել եմ 2016-ին՝ Սերժ Սարգսյանի կողմից գրված մի նամակից, որը արխիվում շատ լավ պահպանված է «հույժ գաղտի» գրիֆի ներքո», - Ազգային ժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նա ասաց, թե սա է եղել ՀԱՊԿ-ի հետ կապված ամենամեծ պրոբլեմը:

«Կարծում եմ՝ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների և՛ դինամիկան եք տեսնում,  և՛ տեսնում եք այն խնդիրները, որոնք կան: Մենք երբեք ոչ մի նյուանս չենք ուզում թաքցնել», - ասաց Փաշինյանը:

Նա ընդգծեց՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումները լեգիտիմ են ու արդարացված:

Նմանատիպ նյութեր