922 դիտում
14:56 13-04-2023
Ռուսաստանը կարող է դառնալ Չինաստանի «տնտեսական գաղութը». ԿՀՎ տնօրեն
ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բերնսը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ռազմական արշավն Ուկրաինայում «մեծ ռազմավարական ձախողում» է, և որ Մոսկվան շուտով կարող է դառնալ «Չինաստանի տնտեսական գաղութը», գրում է «Ամերիկայի ձայնը»:
«Պարզապես մտածեք՝ Ռուսաստանի տնտեսական հեռանկարների վրա ինչ ազդեցություն կունենան ոչ միայն կենդանի ուժի և տեխնիկայի կորուստը, այլև ռուսական բանակի նվաստացումը, նրա թուլությունների բացահայտումը, պատժամիջոցների և արտահանման վերահսկողության երկարաժամկետ վնասն ու ավելի քան հազար արևմտյան ընկերությունների հեռանալը»,- ասել է Բերնսը Հյուսթոնի Ռայսի համալսարանում ունեցած ելույթում:
«Հաշվի առեք, որ պատերազմի սկզբում Պուտինը մտադիր էր պառակտել և թուլացնել ՆԱՏՕ-ն, բայց իրականում ՆԱՏՕ-ն այժմ ավելի միասնական է, քան երբևէ։ Դաշինքը նոր անդամ է ընդունել իր շարքերում՝ Ֆինլանդիան, և, ամենայն հավանականությամբ, կընդունի ևս մեկին՝ Շվեդիային»,- ասել է նա։
«Եվ եթե նայեք իրական իրավիճակին, ապա կարող եք տեսնել, որ Ռուսաստանն ավելի ու ավելի է կախում ձեռք բերում Չինաստանից և որոշ առումներով ժամանակի ընթացքում Չինաստանի տնտեսական գաղութը դառնալու վտանգի տակ է՝ կախված լինելով այս երկիր էներգառեսուրսների և հումքի արտահանումից», - ասել է Բերնսը և հավելել, որ Պուտինն ինքն է տանում Ռուսաստանը դեպի այդ վիճակ:
2021-ի վերջին նախագահ Ջո Բայդենը Բերնսին ուղարկել էր Մոսկվա՝ Պուտինին պատերազմ սկսելու մտադրությունից հետ համոզելու համար, սակայն ԿՀՎ ղեկավարը վերադարձել է Վաշինգտոն՝ համոզված լինելով, որ ՌԴ նախագահն արդեն կայացրել է իր որոշումը, գրում է աղբյուրը:
Ըստ Բերնսի՝ Պուտինը դժվար թե դասեր քաղի վերջին 14 ամիսների իր սխալներից։
«Նա խաղադրույք է կատարում, որ կկարողանա ջարդել ուկրաինացիներին և մաշել Արևմուտքը։ Նա մտածում է և ցանկանում է, որ մենք մտածենք, որ նա կարող է ժամանակն աշխատեցնել հօգուտ իրեն»,- իր բացման խոսքում ասել է Բերնսը:
«Նա շարունակում է վստահ լինել, որ Ուկրաինան իր համար ավելի կարևոր է, քան մեզ։ Կարծում եմ՝ Պուտինն այս խաղադրույքում նույնքան սխալ է, որքան ներխուժումից առաջ իր ենթադրություններում», - եզրափակել է ԿՀՎ տնօրենը։

Նմանատիպ նյութեր
8220 դիտում
21:37 25-06-2017
Ռուսաստանը տասնամյակներ շարունակ խաթարում է ԱՄՆ-ի ժողովրդավարությունը. ԿՀՎ-ի տնօրեն
3402 դիտում
11:56 12-08-2018
Սենցովը գաղութը չի լքել․ դաշնային ծառայությունը հերքում է Սենցովի ազատ արձակման մասին լուրը
2449 դիտում
19:42 13-10-2019
Լևոն Գալստյան. Մի տոմսի պատմություն կամ ռուսական երկաթուղու հայկական գաղութը
Այս բաժնից
508 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
541 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1147 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN