211652_close_icon

Նորվեգիան պերսոնա նոն գրատա է հայտարարել ՌԴ դեսպանատան 15 աշխատակիցների

views-count1087 դիտում article-date 17:01 13-04-2023
Նորվեգիայի իշխանությունները պերսոնա նոն գրատա են հայտարարել ՌԴ դեսպանատան 15 աշխատակցի։ Այս մասին նշվվում է հինգշաբթի Նորվեգիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

«Նրանք հայտարարվել են պերսոնա նոն գրատա, քանի որ զբաղվել են իրենց դիվանագիտական ​​կարգավիճակի հետ անհամատեղելի գործունեությամբ»,- ասել է արտգործնախարար Աննիքեն Հյուիթֆելտը։

Ինչպես պարզաբանել է Նորվեգիայի ԱԳՆ-ն, ՌԴ դեսպանատան 15 աշխատակիցներ դիվանագիտական ​​քողի ներքո հետախուզական գործունեություն են իրականացրել թագավորության տարածքում։ Նրանք պարտավոր կլինեն առաջիկայում լքել Նորվեգիան, ասվում է հաղորդագրության մեջ։

ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ Նորվեգիայի իշխանությունները վիզաներ չեն տրամադրի այն ռուսաստանցիներին, որոնք կասկածվում են ռուսական հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ։ Միաժամանակ նա նշել է, որ երկիրը «միշտ ուրախ է տեսնել ռուս դիվանագետներին», և որ Նորվեգիան «ցանկանում է նորմալ դիվանագիտական ​​հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ»։

Նմանատիպ նյութեր