Բայրամովն ընդունել է Ֆրանսիայի կողմից «պերսոնա նոն գրատա» հայտարարված Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցներին
2023 թվականի դեկտեմբերի 30-ին Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցներին, որոնք դեկտեմբերի 27-ին Ֆրանսիայի կողմից առանց որևէ պատճառաբանության հայտարարվել են «պերսոնա նոն գրատա»։
Ինչպես տեղեկանում ենք ԱՊԱ-ից, այս մասին հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ-ից:
«Ֆրանսիայի կողմից այս անհիմն քայլը հերթական հարվածն էր Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև երկկողմ հարաբերություններին։
Երկկողմ հարաբերություններում լարվածության պատճառը ֆրանսիական կողմն է, որը, դրսևորելով կողմնակալ դիրքորոշում մեր երկրի նկատմամբ, ձեռնարկում է ոչ խելամիտ քայլեր»,- ասված է հայտարարության մեջ։