211652_close_icon
views-count1111 դիտում article-date 15:25 18-04-2023

Ադրբեջանցի զինծառայողը խոստովանել է կատարած սպանության մասին. ՔՊ պատգամավոր․ «Ազատություն»

Թեև իրավապահ մարմինները դեռ պաշտոնապես չեն հաստատել, իշխանական ևս մեկ պատգամավոր՝ Նարեկ Ղահրամանյանն այսօր «Ազատության» հետ զրույցում պնդեց՝ Պղնձամոլիբդենային կոմբինատի պահակին սպանել է Կապանի մոտակայքում հայտնաբերված երկրորդ ադրբեջանցի զինծառայողը։

Ավելին, ծնունդով կապանցի, իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորի խոսքով՝ ադրբեջանցի զինծառայողը խոստովանել է սպանության մասին։

«Գերեվարվածը, որն անցել էր մեր կողմը, ինքն է սպանել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչատարի պահնորդ Հայրապետին, եթե չեմ սխալվում, արձակած 6 կրակոցներով։ Ես հստակ նաև տեղեկություն ունեմ, որ ինքը նաև խոստովանել է դրա մասին», - ասաց Ղահրամանյանը։

Նմանատիպ նյութեր