1111 դիտում
12:27 24-04-2023
Կոլորադոյում 2023 թվականի ապրիլի 24-ը հայտարարվել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր
ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի նահանգապետ Ջարեդ Փոլիսը 2023 թվականի ապրիլի 24-ը հայտարարել է Կոլորադոյում Հայոց ցեղասպանության հիշատակի օր: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով նահանգապետի տարածած հայտարարությունը:
Ջարեդ Փոլիսը հիշեցրել է, որ Կոլորադոն վաղուց է ոգեկոչում Հայոց ցեղասպանության հիշատակը. Կոլորադոյի նահանգային կապիտոլիումի այգում կա Հայկական հուշահամալիր և խաչքար՝ նվիրված մարդկության դեմ իրագործված բոլոր հանցագործությունների զոհերի հիշատակին: Բացի այդ, Կոլորադոյում ավագ դպրոցն ավարտելիս պահանջվում է Ցեղասպանության վերաբերյալ ուսուցում անցնել:
«Մինչ հայերը ոգեկոչում են Ցեղասպանության հիշատակի օրը, մենք մտահոգվում ենք, որ փորձեր են կատարվում՝ Լեռնային Ղարաբաղում կրկնելու Հայոց ցեղասպանությունը: «Այլևս երբեք»-ը պետք է նշանակի «այլևս երբեք» ամբողջ աշխարհում՝ ցանկացած վայրում», - նշված է նահանգապետ Փոլիսի հայտարարությունում:

Նմանատիպ նյութեր
1144 դիտում
11:43 01-04-2015
Ապրիլի 19-26-ը Նևադայում հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի շաբաթ
1026 դիտում
15:28 10-04-2015
Սան Պաուլոյի խորհրդարանը ապրիլի 24-ը հռչակեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր
Այս բաժնից
940 դիտում
18:58 15-01-2025
Մոսկվան ու Կիևը 25-ական գերի են փոխանակել
1024 դիտում
18:20 15-01-2025
Թուրքական հետախուզությունը սպանել է PKK-ի բարձրաստիճան անձի