211652_close_icon
views-count13355 դիտում article-date 16:40 26-04-2023

Վանաձորի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ավագանու արտահերթ նիստ․ հավանության արժանացավ ՀՀ ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի հիշատակը հավերժացնող հուշարձանի տեղադրումը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր Վանաձորի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ավագանու արտահերթ նիստ։

Նիստին ներկա էին ավագանու 18 անդամ։

Ավագանին հաստատեց 35 նախագծից բաղկացած նիստի օրակարգը։

Ներկայացվեց Վանաձոր համայնքի 2022 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը, որն ընդունեվեց ավագանու քվեարկությամբ։

Օրակարգում ընդգրկված բոլոր հարցերը զեկուցվեցին, ապա ավագանու քվեարկությամնբ ընդունվեցին։

Ավագանու որոշմամբ սահմանվեց Լոռու մարզի Վանաձոր համայնքի բյուջեի կատարման վերահսկողության կարգը։

Ավագանին հաստատեց նաև Վանաձոր համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների և բյուջետային հիմնարկների հաստիքացուցակները, պաշտոնային դրույքաչափերը։ Դրանք մնացել են անփոփոխ, սակայն Նվազագույն աշխատավարձի չափի ավելացմամբ պայմանավորված, անհրաժեշտ էր ավագանու որոշումը՝ նվազագույն աշխատավարձերը վճարելու համար։

Նիստին հաստատվել են նաև Վանաձոր համայնքի սանիտարական մաքրման սխեման, Վանաձոր համայնքի 2023-2024թթ․ տրանսպորտային ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը, Վանաձոր համայնքի կոշտ կենցաղային թափոնների կառավարման 2023-2027թթ․ զարգացման ծրագիրը (ռազմավարական պլան)։

Ընդունեվել են Գույքի և հողի, փոխադրամիջոցների գույքահարկի, աղբահանության վճարների տույժերի արտոնության մասին նախագիծը։

Այսպիսով՝ 44-օրյա պատերազմին վնասված կամ ոչնչացված մեքենաները կհանվեն հաշվառումնից, իսկ աղբահանության վճարների պարտքից կհանվեն տույժերը՝ քաղաքացուն հնարավորություն տալով վճարել մայր գումարը։

Ընդունվեց Վանաձոր համայնքի բնակավայրերի գլխավոր հատակագծի մշակման նախագծման առաջադրանքը հաստատելու նախագիծը։

Ավագանու հավանությանն արժանացավ ՀՀ ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի հիշատակը հավերժացնող հուշարձանի տեղադրմանը՝ իր անունը կրող հրապարակում։

Նիստի արձանագրությունը կհրապարակվի սահմանված կարգով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+

Նմանատիպ նյութեր