211652_close_icon
views-count904 դիտում article-date 11:00 30-04-2023

Լեհաստանն ամրապնդում է Կալինինգրադի մարզի հետ սահմանը

Լեհաստանն ուժեղացնում է վերահսկողությունը Կալինինգրադի մարզի հետ սահմանին և վերականգնում զինվորականների ներկայությունը երկրի հյուսիս-արևելքում։ Այս մասին հայտարարել է վարչապետ Մատեուշ Մորավիեցկին սահմանամերձ Բարտոշիցի այցի ժամանակ։ Հաղորդում է Euronews-ը։

Վարչապետը հավելել է, որ տարածաշրջանում կտեղակայվեն «ամենաժամանակակից զենքերը»։

«Մենք ֆիզիկական և էլեկտրոնային խոչընդոտներ ենք կառուցելու սահմանային գոտու ողջ երկայնքով։ Սա այսպես կոչված պարագիծն է: Կուժեղացնենք նաև սահմանապահ ծառայության և մնացած բոլոր ծառայությունների ներկայությունը։ Սա արդեն արվել է, բայց մենք շարունակելու ենք այս գործընթացը»,- ասել է Մորավեցկին։

Ապրիլի 18-ին Հանրապետության ՆԳՆ-ն հայտարարեց էլեկտրոնային պատնեշ շինարարության մեկնարկի մասին։ Խոսքը շուրջ 200 կմ երկարությամբ 24-ժամյա հսկողության տեսախցիկների և շարժման սենսորների համակարգի մասին է։ 

«Վստահ եմ, որ դա կլինի ԵՄ-ի ամենաապահով սահմանը»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է գերատեսչության ղեկավար Մարիուշ Կամինսկին։

Լեհական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ շինարարության վրա նախատեսվում է ծախսել ավելի քան 373 մլն զլոտի (80 մլն եվրո)։ 

Նմանատիպ նյութեր