211652_close_icon
views-count715 դիտում article-date 15:59 01-11-2024

Լեհաստանն ամրացնում է Ռուսաստանի հետ սահմանը

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը X (Twitter) սոցցանցի իր էջում հայտնել է, որ լեհ-ռուսական սահմանին ամրաշինական աշխատանքներ են ընթանում:

««Արևելյան վահան»-ի շինարարությունն սկսվել է: Առաջին աշխատանքները Ռուսաստանի հետ սահմանին»,- գրել է Տուսկը:

Մայիսին Դոնալդ Տուսկը հայտարարել էր, որ Լեհաստանը նախատեսում է 2,3 միլիարդ եվրո ծախսել Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին անվտանգության ամրապնդման համար: «Արևելյան վահան»-ի պաշտպանական ծրագրի շրջանակում ամրությունների կառուցումը կտևի մինչև 2028 թվականը:

2023 թվականին հաղորդվել էր, որ Լեհաստանը սկսել է լրացուցիչ ամրություններ տեղադրել Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանի մոտ գտնվող ճանապարհներին, այդ թվում ՝ հակատանկային ոզնիներ:

Նմանատիպ նյութեր