1087 դիտում
09:33 04-05-2023
Ինչու ՔՊ-ական պատգամավորը չի պատժվում սեռական բնույթի հայհոյանքներ գրելու համար․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ական պատգամավորը չի պատժվում սեռական բնույթի հայհոյանքներ ներկայացնելու համար, իսկ շարքային քաղաքացիները նույն արարքի համար պատժվում են:
Բանն այն է, որ ապրիլի 15-ին Անահիտ Վիրաբյան անուն-ազգանունով մի կին օգտատեր հայտարարեց, որ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն իրեն սեռական բնույթի հայհոյանք է գրել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում։ Վիրաբյանն անպարկեշտ նամակը հրապարակել էր նաեւ սոցիալական ցանցի իր էջում:
Եվ, չնայած պատգամավորը հայտարարեց, թե իր էջը կարծես թե կոտրել են, սակայն փաստերը հրապարակված էին, իսկ Աղազարյանը հայհոյելու համար այդպես էլ պատասխանատվության չի ենթարկվել մինչ օրս: Դրան զուգահեռ՝ «Ժողովորդ» օրաթերթը ներկայացնում է փաստեր, թե ինչպես են շարքային քաղաքացիները նույն կերպ հայհոյել ու խիստ պատասխանատվության ենթարկվել:
Օրինակ՝ Գալուստ Զամանովի Նիկողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի հրապարակման «մեկնաբանություններ» բաժնում կատարել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված, առերեւույթ ծանր վիրավորանք պարունակող հրապարակում, որով ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին հասցրել է ծանր վիրավորանք: Իսկ Արտակ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2022թ.-ի փետրվարի 25-ին մի հրապարակման տակ մեկնաբանություն է գրել՝ հասցնելով ծանր վիրավորանք՝ Փաշինյանի հանրային գործունեությամբ պայմանավորված։
Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանին հայհոյելը անխուսափելի պատժելի արարք է, իսկ երբ Նիկոլ Փաշինյանի թիմակիցն է հայհոյում՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, մնում է անպատիժ: Իսկ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը երեկ երկար ճառեր էր ասում ու արդարության բարձրաձայնումներ անում ԱԺ ամբիոնից»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
6924 դիտում
15:35 06-03-2015
Ինչու է ազատ վաճառվում կաստետ և ինչու է պատժվում միայն գնորդը. Սուր անկյուն. տեսանյութ
6974 դիտում
23:33 27-07-2015
Քնից արթնացնելու համար 19-ամյա զինծառայող Հայկը սեռական բնույթի հայհոյանքներ է տվել պետին եւ ծեծվել նրան կողմից
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը