709 դիտում
12:05 04-05-2023
Ուկրաինայի նախագահը Ֆինլանդիայից մեկնել է Նիդեռլանդներ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ինքնաթիռը մայիսի 3-ի երեկոյան Ֆինլանդիայից թռել է Նիդեռլանդներ։ Այս մասին տեղեկացրել են De Telegraaf, NOS եւ Algemeen Dagblad նիդեռլանդական ԶԼՄ-ները։
Ինքնաթիռը վայրէջք է կատարել ժամը 22.15-ին հոլանդական «Սհիպհոլ» օդանավակայանում։ Սպասվում է, որ մայիսի 4-ին Վլադիմիր Զելենսկին հանդիպում կունենա Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյութեի հետ։ NOS հեռուստաընկերության տվյալներով՝ Ուկրաինայի նախագահը Հաագայում ելույթ կունենա՝ «Չկա աշխարհ, եթե չկա արդարություն Ուկրաինայի համար» թեմայով։
Ֆինլանդիայում Վլադիմիր Զելենսկին գտնվել է մայիսի 3-ի ցերեկը։ Նա խոսել է Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյի հետ։ Բանակցություններից հետո կայացած ճեպազրույցում նա տեղեկացրել է, որ Ֆինլանդիան չի կարողանա Ուկրաինային տրամադրել Hornet կործանիչներ, քանի դեռ ԱՄՆ-ից չի ստացել նոր F-35 կործանիչները։
Գերմանական N-TV հեռուստաալիքի տվյալներով՝ մայիսի 13-ին Ուկրաինայի նախագահը մեկնելու է Բեռլին, իսկ մայիսի 14-ին՝ Ախեն, Կառլոս Մեծի մրցանակի համար։

Նմանատիպ նյութեր
4754 դիտում
17:41 14-02-2018
Սաակաշվիլին Լեհաստանից մեկնել է Նիդեռլանդներ
9491 դիտում
22:30 26-05-2018
Գրիշա Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Նիդեռլանդներ
2415 դիտում
20:47 09-02-2019
Ավելի քան 250 ընկերություն կարող է բիզնեսը տեղափոխել Նիդեռլանդներ՝ Brexit-ի պատճառով
Այս բաժնից
913 դիտում
21:53 18-12-2024
ԱՄՆ-ն մտադիր է պահպանել Չինաստանի հետ կապի բաց ուղիները
940 դիտում
20:59 18-12-2024
Մուրմանսկի մարզում մարդատար գնացքը բախվել է բեռնատարին. կան տուժածներ
889 դիտում
19:17 18-12-2024
12 տարվա դադարից հետո նախատեսվում է վերաբացել Մերսին-Հալեպ երկաթգիծը