211652_close_icon

Պենտագոնը հաստատել է, որ Ուկրաինայում ռուսական Кинжал գերձայնային հրթիռ է ոչնչացվել

views-count913 դիտում article-date 14:47 10-05-2023
Պենտագոնի խոսնակ Պատրիկ Ռայդերը հաստատեց, որ ուկրաինացի զինվորականները Patriot հակաօդային պաշտպանության համակարգով ռուսական Кинжал գերձայնային հրթիռ են ոչնչացրել։

Ավելի վաղ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատար Նիկոլայ Օլեշչուկն էր ասել, որ մայիսի 4-ի, գիշերային հարձակման ժամանակ, Ռուսաստանի տարածքից МиГ-31К օդանավից Кинжал հրթիռ էր արձակվել, որը խոցվել է Կիևի մարզում։

Ռուսական կողմից մեկնաբանություններ չկան։

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն անցած տարվա ամռանը պնդել էր, որ Кинжал-ը անհնար է հայտնաբերել ու խոցել։

Նմանատիպ նյութեր