211652_close_icon
views-count916 դիտում article-date 22:57 29-08-2024

Պենտագոնը չի հաստատել Ուկրաինայում F-16 ինքնաթիռի կործանումը

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ չի կարող հաստատել Ուկրաինայում F-16 ինքնաթիռի կործանման մասին տեղեկությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պենտագոնն այդպես է արձագանքել ամերիկյան կործանիչի վերաբերյալ РИА Новости-ի հարցմանը:

«Կներեք, բայց չենք կարող հաստատել դրա վերաբերյալ որևէ բան»,- Ուկրաինայում F-16-ի կործանման վերաբերյալ ռուսական գործակալության հարցին պատասխանել է ամերիկյան ռազմական գերատեսչության ներկայացուցիչը:

Ավելի վաղ Wall Street Journal թերթը, հիմնվելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ օդաչուի սխալի հետևանքով Ուկրաինան կորցրել է իրեն փոխանցված ամերիկյան F-16 կործանիչներից առաջինը:

Ամերիկացի մեկ այլ պաշտոնյա, որի անունը չի նշվում, Reuters գործակալությանը հայտնել է, որ ինքնաթիռի կործանումը պայմանավորված չէ ռուսական զորքերի գործողություններով:

Նմանատիպ նյութեր