211652_close_icon
views-count880 դիտում article-date 12:46 18-05-2023

Կիևը հաղորդում է գիշերը զանգվածային հրթիռակոծությունը կասեցնելու մասին

Այս գիշեր ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի տարածքի վրա 30 թևավոր հրթիռներով՝ ծովից, օդից և ցամաքից, ուկրաինական հակաօդային պաշտպանությունը խոցել է բոլորը՝ բացառությամբ մեկի, հաղոդում է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի մամուլի ծառայությունը։

Ռուսաստանը հրթիռներ է արձակել Կիևի, Օդեսայի և այլ քաղաքների ուղղությամբ։ Երեկոյան Օդեսայում տեղի ունեցած հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, երկուսը վիրավորվել են: Նրանք արդյունաբերական ձեռնարկության աշխատակիցներ են, որը հրթիռակոծման տակ է հայտնվել։

Կիևում գիշերը հակաօդային պաշտպանության համակարգերը, ըստ նախնական տեղեկությունների, խոցել են բոլոր օդային թիրախները, որոնք ներգրավված են եղել զանգվածային հարվածի մեջ, պնդում է քաղաքային ռազմական վարչությունը։ Բեկորներն ընկել են Ուկրաինայի մայրաքաղաքի Դեսնյանսկի և Դարնիցկի շրջաններում։ Սա 9-րդ զանգվածային հրթիռային հարձակումն է այս ամսվա սկզբից։

Լրատվամիջոցները հաղորդում են նաև Վիննիցայի, Խմելնիցկիի և Խարկովի մարզերում պայթյունների մասին։ «Խմելնիցկի շրջանի ենթակառուցվածքային օբյեկտին հարված է հասցվել, տուժածներ չկան», - ասվում է շրջանային իշխանությունների հաղորդագրությունում։

Նմանատիպ նյութեր