211652_close_icon
views-count703 դիտում article-date 15:11 20-05-2023

G7-ը կարագացնի անցումը մաքուր էներգիայի

G7-ի երկրները մտադիր են արագացնել անցումը էներգիայի մաքուր տեսակների՝ միաժամանակ ուժեղացնելով տնտեսական անվտանգությունը, որպեսզի հաղթահարեն ընթացիկ էներգետիկ ճգնաժամը: Այս մասին ասված է Հիրոսիմայում գագաթնաժողովի արդյունքներով ընդունված կոմյունիկեում:

«Որպեսզի հնարավոր լինի լուծել ներկայիս էներգետիկ ճգնաժամի խնդիրները և մինչև 2050 թվականը հասնել զրոյական արտանետումների մեր ընդհանուր նպատակին, մենք ընդգծում ենք էներգիայի մաքուր տեսակների անցումը արագացնելու իրական և հրատապ անհրաժեշտությունը և հնարավորությունը՝ միաժամանակ բարձրացնելով էներգետիկ անվտանգությունը»,-ասվում է հայտարարության մեջ:

Ըստ աղբյուրի՝  երկրները հայտարարել են, որ Միջազգային էներգետիկ գործակալությանը հրավիրում են մինչև տարեվերջ առաջարկություններ ներկայացնել էներգիայի և կարևոր օգտակար հանածոների մատակարարման դիվերսիֆիկացման եղանակների, ինչպես նաև մաքուր էներգիայի արտադրության վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր