1312 դիտում
11:55 23-05-2023
Հակահարձակումը կսկսվի առաջիկայում. Ուկրաինայի հետախուզության ղեկավար
Ուկրաինայի զինված ուժերն ունեն հակահարձակման համար անհրաժեշտ նվազագույն սպառազինություն, հակահարձակումը կսկսվի առաջիկայում։ Այս մասին ճապոնական NHK հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովը։
«Մենք արդեն ունենք անհրաժեշտ նվազագույն սպառազինություն։ Կարող եմ միայն ասել, որ հակահարձակումը կսկսվի առաջիկայում»,- ասել է Բուդանովը։
Միաժամանակ նա հայտարարել է, որ գործողությունների հաջող շարունակման համար ուկրաինական բանակին դեռևս անհրաժեշտ է զենքի, կործանիչների և զինամթերքի լուրջ պաշար։
«Մեզ ավելի շատ զենք է պետք»,- հավելել է նա:
Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության ղեկավարը նաև հույս է հայտնել, որ միջազգային հանրությունը «պատրաստ է օգնել» իր երկրին։

Նմանատիպ նյութեր
7595 դիտում
15:28 11-05-2022
Խարկովի մարզում Ուկրաինայի հակահարձակումը կարող է փոխել պատերազմի տեմպը. վերլուծաբաններ
Այս բաժնից
418 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1021 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
691 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել