211652_close_icon
views-count733 դիտում article-date 14:37 23-05-2023

Գերմանիայի և Հունգարիայի ԱԳ նախարարները վիճել են հակառուսական պատժամիջոցների պատճառով. Politico

Գերմանիայի և Հունգարիայի արտաքին գործերի նախարարներ Աննալենա Բերբոքը և Պետեր Սիյարտոն վիճել են Բրյուսելում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ, Politico-ին հայտնել են աղբյուրները։ Վեճը վերաբերում է հունգարական OTP Bank Group-ին. Ուկրաինան բանկը ներառել է «պատերազմի հովանավորների» ցուցակում, որի համար Հունգարիան հրաժարվում է համաձայնության գալ ԵՄ-ից Կիևին ռազմական օգնության ավելացման շուրջ։

Դռնփակ հանդիպման ժամանակ Սիյարտոն բացատրել է Բուդապեշտի դիրքորոշումը բանկի վերաբերյալ։ Բերբոքը պատասխանել է՝ «մեջբերելով անորոշ տեղեկություններ, որ OTP-ն ճանաչում է Լուգանսկի և Դոնեցկի տարածքները որպես ռուսական և վարկեր է տրամադրում ռուս զինվորներին»: 

Սիյարտոն հերքել է մեղադրանքները՝ կրկնելով բանկի այն պնդումները, որ նման հաղորդումները «սխալ» են։ Նա նաև նշել է, որ բանկի ղեկավարությունը հրապարակավ աջակցություն է հայտնել Ուկրաինային։

Դիվանագետների շրջանում Politico-ի աղբյուրի խոսքով վեճը տեղի է ունեցել «քաղաքակիրթ և նորմալ քննարկման շրջանակում»: Ինչպես նշում է թերթը, վիճաբանությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ այլ երկրներ, ինչպիսիք են Շվեդիան և Էստոնիան, նույնպես «հանդիպման ժամանակ ճնշում են գործադրել Հունգարիայի վրա»։

Հունգարիան, ըստ լրատվամիջոցների, արգելափակում է հակառուսական պատժամիջոցների 11-րդ փաթեթը և 500 միլիոն եվրոյի հատկացումը Կիևին զենք փոխանցող երկրներին։ Բուդապեշտը խոստացել է եվրոպական տրանշներ չտալ Կիևին, քանի դեռ OTP Bank Group-ը մնում է «պատերազմի հովանավորների» ցուցակում։

Նմանատիպ նյութեր