211652_close_icon
views-count823 դիտում article-date 16:33 23-05-2023

Մոլդովա այցելելու դեպքում Պուտինը կձերբակալվի. նախագահ Սանդու

Մոլդովայի իրավապահ մարմինները կձերբակալեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հանրապետություն այցելելու դեպքում։ Այս մասին Euronews Romania-ին տված հարցազրույցում հայտարարել է երկրի նախագահ Մայա Սանդուն։

Նրա խոսքով՝ Մոլդովայի անվտանգության ուժերը նման միջոցների կդիմեն՝ համաձայն Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) որոշման։

«Մոլդովայի Հանրապետությունը պայմանագիր է ստորագրել քրեական դատարանի մասին, և Մոլդովան հարգելու է դատարանի որոշումը»,- ընդգծել է Սանդուն։

Մարտի 17-ին հայտնի է դարձել ՄՔԴ-ի՝ Պուտինին և Ռուսաստանի նախագահին առընթեր երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա Բելովային ձերբակալելու օրդեր տալու որոշման մասին: Որոշումը կայացվել է Ուկրաինայից երեխաների ապօրինի արտահանման մեղադրանքով։

Նմանատիպ նյութեր