934 դիտում
12:30 24-05-2023
ԱՄՆ-ն ամենավիճելի հարցերի լուծման վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել Հայաստանին և Ադրբեջանին. Պետքարտուղարության ներկայացուցիչ
ԱՄՆ վարչակազմը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությանը ներկայացրել է իր առաջարկներն ամենավիճելի հարցերի լուծման վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի առաջին տեղակալ Դերեկ Հոգանը։
Պաշտոնյան շեշտել է, որ խաղաղության գործընթացն առաջ է գնում, և հիշեցրել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի վերջին բանակցությունների մասին:
«Մայիսի սկզբին պետքարտուղարը հյուրընկալել էր երկու երկրների արտաքին գործերի նախարարներին՝ աշխատելու որոշ ամենավիճելի հարցերի շուրջ, որոնցից են, օրինակ՝ սահմանի երկայնքով զորքերի հեռացումը, վեճերի լուծման մեխանիզմն այն դաշնագրում, որի շուրջ փորձում ենք համաձայնության հասնել, Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի իրավունքներն ու անվտանգությունը», - ասել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյան Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների ենթահանձնաժողովի լսումների ժամանակ:
Հոգանի խոսքով՝ Վաշինգտոնը մի շարք առաջարկներ է ներկայացրել, որոնք կողմերն ուսումնասիրում են: Պաշտոնյան նաև բարձր է գնահատել Եվրոպական Միության դերը՝ որպես միջնորդ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում:
Նա հիշեցրել է, որ Վաշինգտոնում բանակցություններից հետո Եվրոպական Միության նախագահ Շառլ Միշելը հյուրընկալել էր Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին: Նա նաև նշել է, որ կողմերն առաջիկայում կհանդիպեն Գերմանիայի կանցլերի, Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական Միության նախագահի հետ՝ քննարկելու, թե ինչ է հարկավոր անել վերջնակետին հասնելու համար:
Դերեկ Հոգանն անդրադարձել է նաև Լաչինի միջանցքի արգելափակմանը՝ նշելով, որ պետքարտուղարը մեծ ճնշում է գործադրում այդ հարցի առնչությամբ:

Նմանատիպ նյութեր
2624 դիտում
09:37 07-09-2019
Հայաստանի հզորացումը Միացյալ Նահանգների շահերից է բխում՝ ԱՄՆ-ի Պետքարտուղարության ներկայացուցիչ․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
1138 դիտում
21:59 14-01-2025
Ստամբուլում մեկ օրում առնվազն 11 մարդ է մահացել ալկոհոլային կեղծ խմիչքից թունավորման պատճառով
1162 դիտում
21:22 14-01-2025
Լոս Անջելեսի հրշեջները պատրաստվում են ուժգին քամիների վերադարձին
1048 դիտում
19:50 14-01-2025
Ռուսաստանում ինտերնետի աշխատանքի խոշոր խափանում է տեղի ունեցել