211652_close_icon
views-count991 դիտում article-date 14:43 02-06-2023

ՌԴ Բելգորոդի մարզում գնդակոծության հետևանքով կա 2 զոհ, 2 վիրավոր

ՌԴ Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից Շեբեկինսկի քաղաքային շրջանի գնդակոծության մասին։ Կան զոհեր և վիրավորներ։ 

«Ուկրաինայի զինված ուժերը գնդակոծել են Շեբեկինսկի շրջանի Մասլովա Պրիստան բնակավայրի ճանապարհի մի հատվածը: Արկի բեկորները դիպել են անցնող մեքենաներին, որոնցից մեկում երկու կին է եղել: Նրանք տեղում մահացել են ստացած վնասվածքներից: Երկրորդ մեքենայում կա երկու վիրավոր», - գրել է Գլադկովն իր Telegram ալիքում:

Նրա խոսքով՝ վիրավոր տղամարդկանցից մեկը կրծքավանդակի շրջանում բեկորային վնասվածքներ է ստացել, իսկ երկրորդ տղամարդը՝ ստորին վերջույթների բեկորային վնասվածքներ: Նրանց վիճակը ծանր է:

Բացի այդ, 11 արկ է արձակվել Տիշանկա գյուղի ուղղությամբ: Տուժածներ չկան: 15 սահմանամերձ բնակավայրերում արտակարգ իրավիճակի ռեժիմ է սահմանված:

Հիշեցնենք, որ այս գիշեր Ռուսաստանի Սմոլենսկի, Կուրսկի և Բրյանսկի մարզերի ղեկավարները հայտնել են անօդաչու թռչող սարքերով հարձակումների մասին:

Ուկրաինայից ևս հայտնել են, որ գիշերը Կիևի և Ուկրաինայի այլ քաղաքների վրա են արձակվել անօդաչուներ և թևավոր հրթիռներ, որոնք բոլորը խոցվել են:

Նմանատիպ նյութեր