211652_close_icon
views-count724 դիտում article-date 10:55 18-06-2023

Լոնդոնում շքերթ է անցկացվել Չարլզ III-ի ծննդյան օրվա առթիվ

Շաբաթ օրը Լոնդոնում տեղի ունեցավ հանդիսավոր շքերթ (Trooping the Color)՝ ի պատիվ թագավոր Չարլզ III-ի ծննդյան օրվա։ Չարլզը վերակենդանացրեց թագավորական ընտանիքի վաղեմի ավանդույթը և ինքն էլ ձիով մասնակցեց շքերթին՝ համազգեստով և արջի կաշվով գլխարկը գլխին: Գրում է Euronews-ը։

Վերջին անգամ Եղիսաբեթ 2-րդ թագուհին թամբի վրա շքերթ է ընդունել 1986 թվականին:

Այս տարվա շքերթին մասնակցել է 1400 պահակախումբ և ավելի քան 200 ձի: Տոնակատարությունն ավարտվել է ավիաշոուով, որին մասնակցել են 16 ուղղաթիռ և 52 ինքնաթիռ:

Չարլզ III-ի 75-ամյակը կլրանա նոյեմբերի 14-ին, սակայն Ջորջ II-ի օրոք թվագրվող ավանդույթի համաձայն՝ բրիտանացի թագավորները նշում են իրենց ծննդյան տարեդարձը տարին 2 անգամ՝ ընտանեկան շրջապատում նշանակալից օրը և հրապարակավ հունիսին՝ լավ եղանակին:

Նմանատիպ նյութեր