988 դիտում
15:15 18-06-2023
Սթոլթենբերգը դեմ է արտահայտվել Ուկրաինայում կեղծ խաղաղությանը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նախազգուշացրել է Ուկրաինայում կեղծ խաղաղության վտանգի մասին։ «Մենք բոլորս ցանկանում ենք, որ այս պատերազմն ավարտվի : Բայց որպեսզի խաղաղությունը տեւական լինի, այն պետք է լինի արդար»,- ասել է Ստոլտենբերգը գերմանական Welt am Sonntag շաբաթաթերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել է կիրակի օրը՝ հունիսի 18-ին: Գրում է DW-ն։
Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարն ընդգծել է, որ խաղաղ կարգավորման հնարավոր չէ հասնել հակամարտությունը սառեցնելով և համաձայնվելով գործարքին, որը պարտադրում է Ռուսաստանը: Միայն Ուկրաինան կարող է որոշել իր համար ընդունելի պայմանները, ընդգծել է նա գերմանական թերթերից մեկին տված հարցազրույցում։ Յենս Սթոլթենբերգի խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերի հաջողությունները ճակատում կամրապնդեն Կիևի բանակցային դիրքերը։ «Որքան շատ օկուպացված տարածքներ կարողանա ազատագրել Ուկրաինան, այնքան ավելի լավ խաղաքարտեր կունենա բանակցությունների սեղանի շուրջ՝ արդար և կայուն խաղաղության հասնելու համար»,- պարզաբանել է նա։
Բացի այդ, Ստոլտենբերգը մեկնաբանել է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հեռանկարները։ Նրա խոսքով, Ուկրաինայի ապագան կապված է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ, սակայն այս պահին ամենակարևորն այն է, որ նա ինքնահաստատվի որպես ինքնիշխան և անկախ պետություն, հակառակ դեպքում հնարավոր չի լինի քննարկել անդամակցությունը։ «Մենք պետք է ապահովենք, որ այս պատերազմի ավարտից հետո Ուկրաինայի համար լինեն վստահելի անվտանգության պայմանավորվածություններ, որպեսզի Ռուսաստանը չկարողանա վերազինվել և նորից հարձակվել, և որ ռուսական ագրեսիայի ցիկլը ընդհատվի»,- ասել է նա։
Յենս Ստոլտենբերգը նաև ասել է, որ Վիլնյուսում ՆԱՏՕ-ի հուլիսյան գագաթնաժողովում նախատեսվում է ընդունել երկարաժամկետ օգնության փաթեթ, որը նախատեսված է Ուկրաինային դաշինքի չափանիշներին մոտեցնելու համար։ Բացի այդ, անհրաժեշտ է ակտիվացնել քաղաքական կապերը Կիևի հետ, հորդորեց նա։ Նրա խոսքով, դա Ուկրաինային կմոտեցնի նաև ՆԱՏՕ-ին։

Նմանատիպ նյութեր
3275 դիտում
21:33 03-11-2019
Սթոլթենբերգը դեմ է արտահայտվել Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու կոչերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1409 դիտում
19:47 06-06-2014
Պուտինն ու Պորոշենկոն դեմ են արտահայտվել Ուկրաինայում այրունահեղությանը
1483 դիտում
23:23 15-03-2023
Ամենայն հայոց կաթողիկոսը դեմ է արտահայտվել պատրիարք Կիրիլի դեմ պատժամիջոցներին
Այս բաժնից
889 դիտում
20:33 28-12-2024
Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել
1144 դիտում
19:23 28-12-2024
Բեյրութի օդանավակայանում ձերբակալել են Ասադի ազգականներին
1162 դիտում
18:53 28-12-2024
Զուրաբիշվիլին միացել է ցուցարարների «կենդանի շղթային»