754 դիտում
12:19 19-06-2023
Շվեդիայում չեն բացառում Ռուսաստանի հնարավոր հարձակումը
Շվեդիայի խորհրդարանի պաշտպանության կոմիտեն հնարավոր է համարում, որ Ռուսաստանը կարող է ռազմական հարձակում գործել երկրի վրա, նույնիսկ եթե ռուսական ցամաքային զորքերը ներգրավված են Ուկրաինայի դեմ պատերազմում:
Շվեդիայի խորհրդարանի պաշտպանության կոմիտեի զեկույցում ասվում է, որ Շվեդիայի վրա ռուսական ռազմական հարձակումը չի բացառվում, հաղորդում է SVT հեռուստալիքը։
Շվեդիան փորձում է ամրապնդել իր պաշտպանությունը եւ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել 2022 թվականին՝ Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից հետո։
ՆԱՏՕ-ի անդամ երկրների շարքում միայն Թուրքիան եւ Հունգարիան դեռ չեն վավերացրել դաշինքին Շվեդիայի անդամակցության հայտը:
«Շվեդիայի դեմ ռազմաօդային ուժերի, ռազմածովային ուժերի, հեռահար գործողության կամ միջուկային զենքի օգտագործմամբ գործողություններ իրականացնելու Ռուսաստանի կարողությունը մնում է անփոփոխ»,- հաղորդում է SVT-ն՝ վկայակոչելով զեկույցը:
Շվեդիայի խորհրդարանի պաշտպանության կոմիտեի նախագահը չի պատասխանել Reuters-ի մեկնաբանության խնդրանքին:
SVT-ն հայտնել է, որ զեկույցում շարադրված է Շվեդիայի նոր պաշտպանական դոկտրինը, որը հիմնված է ՆԱՏՕ-ին անդամակցության վրա, այլ ոչ թե նախկին դոկտրինի վրա, որը հիմնված էր Հյուսիսային Եվրոպայի եւ ԵՄ-ի հետ համագործակցության վրա:

Նմանատիպ նյութեր
4409 դիտում
15:04 05-06-2017
Ո՞վ ասաց, որ հիմա պետք է պատերազմ լինի․ Ադրբեջանի կողմից հարձակումը բացառում եմ․ Արման Նավասարդյան
1888 դիտում
16:37 05-11-2022
Արթուր Վանեցյանը ոչ բացառում է, ոչ էլ չի բացառում մասնակցությունը Երևանի քաղաքապետի ընտրություններին
Այս բաժնից
1069 դիտում
22:52 13-01-2025
Պենտագոնում հայտարարել են, որ լիազորությունների փոխանցումը Թրամփի թիմին հարթ է ընթանում
1075 դիտում
22:23 13-01-2025
Լիբանանի խորհրդարանը քվեարկել է դատավոր Նաուաֆ Սալամի վարչապետի պաշտոնում առաջադրելու օգտին