211652_close_icon
views-count964 դիտում article-date 17:59 30-06-2023

Առաջարկում եմ Էկոնոմիկայի նախարարությունն ամբողջությամբ քաչալացնել․ Սամսոն Գրիգորյան

Տնտեսագետ Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մարդ բան ու գործ թողնի, ընկնի ձեր հերթական հիմարությունների ետևից․

Էկոնոմիկայի նախարարությունը, պատճառաբանելով, որ փողոցում վաճառվող ձմերուկն ու սեխը հնարավոր է՝ կտրվեն կեղտոտ դանակով և հնարավոր է՝ չպահպանվեն պահպանման կանոնները, ընդհանրապես արգելում է դրանց կտրված վիճակում վաճառքը՝ սահմանելով մինչև 100 000 դրամ տուգանք։

Նույն տրաբանությամբ, առաջարկում եմ Էկոնոմիկայի նախարարությունն ամբողջությամբ քաչալացնել, որովհետև հնարավոր է՝ «պարկովչիկներից» մեկը գլխին ոջիլ ունենա։

Այո՛, կոպիտ է, ցինիկ և զավեշտալի, սակայն ոչնչով չտարբերվող սիրելի նախարարության բերած օրենքներից և հիմնավորումներից։
Թվերը, ապացույցները, հետազոտությունները, տարանջատումները ո՞ւր են, իսկ սառնարաններով խանութներն ինչո՞ւ չեն առանձնացվել, իսկ լվացարաններով և ծածկերով տաղավարները ինչո՞ւ չեն առանձնացվել։

Այսքանից հետո, ինձ համար առնվազն նպատակներն անհասկանալի են։ Խնդիր միանշանակ կա, լուծում էլ կա, բայց ոչ երբեք նման սիրողական և տգետ մակարդակով։

Դնում եմ իշխանության պաշտելի եվրոպական և ամերիկյան խանութներից նկարներ։ Մեկնաբանություններում կդնեմ նաև օրենքի նախագծի հղումը»։

Նմանատիպ նյութեր