11577 դիտում
11:17 14-12-2016
Հնարավոր է՝ վարկերը մինչև 10 տոկոս իջնեն. Սամսոն Գրիգորյան. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «Փոքր ու միջին բիզնեսի համար վարկերի տոկոսադրույքները շարունակում են բարձր մնալ, ՓՄՁ-ն չի կարողանում շնչել, մինչդեռ տնտեսության շարժիչ ուժն է նաև ՓՄՁ բիզնեսը։ Ինչո՞ւ մեր երկրում տոկոսադրույքները չեն նվազում՝ «Առավոտի» հարցին «ՓՄՁ համագործակցություն ասոցիացիայի» պատասխանատու Սամսոն Գրիգորյանը պատասխանում է, որ ոչ թե տեղային ու ժամանակավոր լուծումներ են պետք ՓՄՁ բիզնեսի համար, այլ հիմնավոր։
Նրա համոզմամբ՝ պետք է փոքր ու միջին բիզնեսը մտնի արտադրության դաշտ. «Այսօր փոքր ու միջին բիզնեսի շատ մեծ տոկոս զբաղվում է առևտրով, միայն վարկ տալով, հարցին լուծում չի տրվում, պետք է ՓՄՁ֊ի համար առաջին հերթին ստեղծվի հավասարության դաշտ, որպեսզի փոքր ու միջին բիզնեսը մրցակցությանը դիմանա։
Գրեթե ամեն օր առնչվելով բիզնեսի ներկայացուցիչների հետ՝ պարոն Գրիգորյանը կարծում է, որ մեր երկրում վարկավորման տոկոսադրույքները, մասնավորապես՝ ՓՄՁ-ի համար, չափազանց բարձր են, և որքան էլ կառավարությունը քայլեր է ձեռնարկում դրանք նվազեցնելու, բիզնեսին աջակցելու, այդուհանդերձ՝ նման բարձր տոկոսներով բիզնեսը չի կարող աճ ունենալ։
«6-7 ամիս առաջվա պայմաններով՝ լավագույն դեպքում 16 տոկոս դոլարային վարկերն էին և 22 տոկոս՝ դրամային վարկերը, հիմա նոր-նոր Կենտրոնական բանկը վերավարկավորման տոկոսադրույքը իջեցրել Է, և հնարավոր է՝ վարկերը մինչև 10 տոկոս իջնեն։ Բայց դա էլ է բարձր փոքր ու միջին բիզնեսի համար։ Նկատելի քայլեր է պետք ձեռնարկել ոչ թե ժամանակավոր լուծումներ, տեղային հարցեր, ընդհանուր պետք է լուծում գտնվի։
Սամսոն Գրիգորյանի խոսքով՝ վարկերն, իհարկե, մեծ դեր են խաղում, բայց երբ ՓՄՁ դաշտում մրցակցություն չկա, բիզնեսը չի կարող այդ բարձր տոկոսադրույքներով վարկերի տակից դուրս գալ»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
35932 դիտում
23:30 30-01-2022
Մենք հաստացնում ենք տոպրակի պատերը՝ ավելի վնասելով բնությանը. Սամսոն Գրիգորյան
961 դիտում
17:59 30-06-2023
Առաջարկում եմ Էկոնոմիկայի նախարարությունն ամբողջությամբ քաչալացնել․ Սամսոն Գրիգորյան
1678 դիտում
09:21 02-03-2016
Հայաստանի տնտեսությունը 2.6 տոկոս անկում Է ունեցել, և ոչ թե 3 տոկոս աճ. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
2437 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
913 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1231 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»