829 դիտում
13:26 07-07-2023
Իսպանիայում մեկնարկել է Սան Ֆերմին փառատոնը․ ցլերի հետ վազքի ժամանակ արդեն 6 մարդ է տուժել
Իսպանիայի Պամպլոնա քաղաքում հազարավոր արկածախնդիրներ մասնակցել են «Սան Ֆերմին» փառատոնի շրջանակներում ցլերի հետ վազքին: Վազողներից մի քանիսը հարվածներ են ստացել, վայր են ընկել, սակայն չեն պոզահարվել ցլերի կողմից, ինչը հաճախ է պատահում վազքի ընթացքում։ Գրում է The Washington Post-ը։
Ըստ Կարմիր խաչի տարածաշրջանային գրասենյակի՝ տուժել է 6 մարդ։
Միջոցառումը սկսվել է տեղի ժամանակով առավոտյան ժամը 8-ին։ Այն կտևի մեկ շաբաթ։ Անցյալ տարի «Սան Ֆերմին» փառատոնի ընթացքում Պամպլոնա է այցելել 1,7 միլիոն մարդ։ Այս տարի կանխատեսում են զբոսաշրջիկների ավելի մեծ հոսք, քանի որ կորոնավիրուսի հետ կապված բոլոր սահմանափակումները չեղարկվել են։
Հուլիսի 7-ի վազքը նախատեսված ութից առաջինն էր։ Օրվա մնացած մասի ընթացքում փառատոնի այցելուները ուտում են, խմում և մշակութային միջոցառումների մասնակցում։
«Սան Ֆերմին» փառատոնը հայտնի է դարձել Էռնեստ Հեմինգուեյի 1926 թ․-ի «Եվ ծագում է արևը» («Ֆիեստա») վեպից։
The Washington Post-ը հիշեցնում է, որ 1910 թ․-ից ի վեր ցլերի հետ վազքի ընթացքում 16 մարդ է մահացել, որոնցից ամենավերջինը՝ 2009 թ․-ին։
Առավոտյան վազող ցլերը սովորաբար ցերեկը սպանվում են պրոֆեսիոնալ ցլամարտիկների կողմից։ Կենդանիների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստները սովորաբար փառատոնի դեմ ակցիաներ են կազմակերպում։

Նմանատիպ նյութեր
2425 դիտում
21:14 17-08-2015
Իսպանիայում ցլերի վազքի ժամանակ 4 մարդ է մահացել
4607 դիտում
23:22 07-07-2016
Իսպանիայում ցլերի ավանդական վազքը կրկին վատ ավարտ է ունեցել. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1111 դիտում
19:55 25-12-2024
Azerbaijan Airlines ավիաընկերությունը դադարեցրել է Բաքվից Գրոզնի և Մախաչկալա չվերթները
883 դիտում
19:00 25-12-2024
Թեհրանը կվերացնի երկրում WhatsApp-ի և Google Play-ի օգտագործման արգելքը
835 դիտում
18:34 25-12-2024
Գյուլերը հեռախոսազրույց է ունեցել Պենտագոնի ղեկավարի հետ