1558 դիտում
09:19 14-07-2023
ՔՊ համակիրները Սպիտակում սպառնում են ընդդիմադիր գործչին ու նրա ընտանիքին. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է․ ««Քաղաքական ճնշումներ էին գործադրում, սպառնողական մեսիջներ էին ուղարկում ինձ՝ ընտանիքիս հետ կապված: Մամուլում՝ ինձ անօրինական կերպով աշխատանքից ազատելու խնդիրների մասին խոսելուց հետո էլ անակնկալ ձևով ուժ գործադրեցին. զրույցի հրավիրեցին, ուզեցին ուժ գործադրել, սպառնացին ընտանիքիս, կրկին անգամ փորձեցին վախեցնել, որ այլևս մամուլի հետ չշփվեմ այդ հարցերով»,- Aravot.am-ի հետ զրույցում, իր հետ կատարվածի մասին է պատմում ՍԱՊԾ Սպիտակի տարածքային բաժնի նախկին պետ Սամվել Խոյեցյանը։
Բանը հասել է ձեռնամարտերի, նաև առողջապահական հիմնարկներում կան գրառումներ կատարվածի մասին, բայց իրավապահներն անուշադրության են մատնել եղածը, մատների արանքով են նայել կատարվածին:
Սամվել Խոյեցյանն անուններ չի հրապարակում, ասում է՝ տվյալ անձանց դեմքերով է ճանաչում, նրանք իշխող ՔՊ-ի անդամներ կամ համակիրներ են: Իր բոլոր հարցերին ու հակադարձումներին իրեն զրույցի հրավիրած անծանոթները միայն պատասխանել են՝ «դու իրավունք չունես իշխանությանը հակառակվես, խելոք մնա, մտածիր ընտանիքիդ ու ձեր անվտանգության մասին»:
«Ես իրենց զգուշացրեցի, որ ճիշտ բան չեք անում, իմ գործունեության մեջ ամեն ինչ արդար է, ես իմ գործողությունները միշտ ճիշտ և օրինապաշտ եմ արել, աշխատանքի վայրում քաղաքական գործունեություն չեմ ծավալել, կոլեկտիվն ու հասարակությունը միշտ գոհ են եղել, քանի որ օրենքի և ճիշտ լուծումների համար եմ միշտ պայքարել: Սակայն իրենք չեն համակերպվում նրա հետ, որ դու հակառակվել ես իրենց եւ օրենքով արդարություն ես պահանջում: Ես ի՞նչ եմ ասում, որ դուք սխալ եք ինձ աշխատանքից հեռացրել, դրա իրավունքը չունեիք, ես քաղծառայող եմ և օրենքով պաշտպանված: Ինչի՞ց են նեղանում, չէ՞ որ մարդու իրավունքների հետ գործ ունեն, իշխանության հայտարարած՝ ժողովրդավարական պետությունում ենք. այսպիսինն է՞ իրենց ժողովրդավար պետությունը»,- մանրամասնում է Սամվել Խոյեցյանը:
Այս ամենի արդյունքն այն է, ըստ մեր զրուցակցի, որ միանշանակ հանգում ես նրան, որ հետապնդումը քաղաքական է»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
7974 դիտում
21:55 17-04-2017
Դատարանը չի արգելել ընդդիմադիր գործչին վարչական իրավախախտումներ անել
1063 դիտում
19:33 14-05-2024
Ադրբեջանում անհետացած ընդդիմադիր գործչին մահացած են գտել
Այս բաժնից
1252 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2314 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»