211652_close_icon
views-count964 դիտում article-date 19:33 14-05-2024

Ադրբեջանում անհետացած ընդդիմադիր գործչին մահացած են գտել

Ադրբեջանի Հանրապետության Գլխավոր դատախազությունը և Ներքին գործերի նախարարությունը համատեղ տեղեկատվություն են տարածել «Մուսավաթ» կուսակցության անհետ կորած ակտիվիստի սպանության վերաբերյալ: Փոխանցում է Tert.am-ը։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, համատեղ տեղեկատվության մեջ ասվում է, որ տեղեկություն է ստացվել այս տարվա մայիսի 9-ին 1964 թվականին ծնված Նաթիգ Մեհթիի անհետացման մասին, որը Բաքվի Խաթաինի շրջանում տեղակայված դպրոցներից մեկում անվտանգության աշխատակից էր աշխատում

Լրատվության փոխանցմամբ, Նաթիգ Մեհթիի գործընկեր Իսլամով Էլսևյար Էլդար օղլուն սպանել է Նաթիգ Մեհթիին,   իրենց միջև տեղի ունեցած կոնֆլիկտի ժամանակ ՝ անձնական հարաբերությունների հողի վրա, այնուհետև թաղել է նրա մարմինը Խազարի շրջանի տարածքում:

Նմանատիպ նյութեր