211652_close_icon

Պուտինը չի մասնակցելու ԲՐԻԿՍ գագաթաժողովին

views-count1024 դիտում article-date 16:54 19-07-2023
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փոխադարձ պայմանավորվածությամբ չի գնա Հարավաֆրիկյան Հանրապետություն՝ մասնակցելու ԲՐԻԿՍ գագաթաժողովին, ՌԴ-ն կներկայացնի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Այս մասին չորեքշաբթի տեղեկացրել է Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսայի գրասենյակի պաշտոնական կայքը։

«Փոխադարձ պայմանավորվածությամբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ներկա չի լինի գագաթաժողովին։ Ռուսաստանի Դաշնությունը կներկայացնի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը»,- նշվել է տեքստում։

Նմանատիպ նյութեր