211652_close_icon
views-count880 դիտում article-date 10:54 22-07-2023

ԱՄՆ ռազմածովային ուժերի ղեկավարի պաշտոնում առաջին անգամ կին է առաջադրվել

Պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ նախագահ  Ջո Բայդենը ԱՄՆ ռազմածովային ուժերի շտաբի պետի պաշտոնում առաջադրել է կնոջ՝ ծովակալ Լիզա Ֆրանչետիի թեկնածությունը։ Սպիտակ տունը համապատասխան մամուլի հաղորդագրություն է տարածել  ուրբաթ՝ հուլիսի 21-ին։ Ֆրանչետիի թեկնածությունը դեռ պետք է հաստատի ԱՄՆ Սենատը։

Ֆրանչետին այժմ ԱՄՆ ռազմածովային ուժերի օպերատիվ ղեկավարի տեղակալն է: Նա նախկինում ղեկավարել է ԱՄՆ 6-րդ նավատորմը, որը տեղակայված է Միջերկրական ծովում, և 2 ավիակիր հարվածային խմբերը Կորեայում, ծառայել է որպես Միացյալ Նահանգների բանակի միացյալ շտաբի պետերի ռազմավարության, պլանների և քաղաքականության տնօրեն: Ֆրանչետիի առաջադրման մասին հայտարարելիս՝ Բայդենը նշել է նրա 38 տարվա փորձը բանակում։

Բացի Ֆրանչետիից, ԱՄՆ նախագահը նաև փոխծովակալ Ջեյմս Քիլբիի թեկնածությունն է առաջադրել ծովային օպերացիաների ղեկավարի տեղակալի թափուր պաշտոնում, իսկ   ծովակալ Սամուել Պապարոյին հնդխաղաղօվկիանոսյան հրամանատարության ղեկավարի պաշտոնում։ Նախկինում հենց Պապարոն էր համարվում ԱՄՆ ռազմածովային ուժերի գլխավոր շտաբի պետի ամենահավանական թեկնածուն։ ԱՄՆ ռազմածովային ուժերի ներկայիս հրամանատար, ծովակալ Մայք Գիլդեյը պաշտոնաթող է լինում տարիքի պատճառով։

Նմանատիպ նյութեր