211652_close_icon
views-count16720 դիտում article-date 19:12 19-08-2023

Հերթական ահազանգը՝ Էջմիածին քաղաքի թիվ 5 Գարուն մանկապարտեզի տնօրեն Արփինե Թադևոսյանի պաշտոնի չարաշահման և ապօրինությունների հետ կապված

Սուրեն Մինասյանը գրում է․

«Ուշադրություն... Ցանկանում ենք հերթական ահազանգը հնչեցնել Էջմիածին քաղաքի թիվ 5 Գարուն մանկապարտեզի տնօրեն Արփինե Թադևոսյանի պաշտոնի չարաշահման և ապօրինությունների հետ կապված: Որքան ժամանակ է շրջանառվում են լուրեր, որ "Ժառանգական" հիմքով' մորից դստերը փոխանցած այդ "Յուղոտ" պաշտոնը Արփինե Թադևոսյանը ծառայեցնում է իր սեփական անձի և ընտանիքի բարօրության համար, այն է երեխաների հասանելիք սնունդը և այլ պարագաներ յուրացնում է, փոխարենը երեխաների սնունդի մեջ օգտագործելով անորակ և չնչին քանակությամբ սննդամթերքներ, առանց հաշվառման երեխաներ է ընդունում մանկապարտեզ' այդ կերպ յուրացնելով գումարներ: Բացի դա վերջինս վատ պայմաններ է ստեղծում տարեց աշխատակիցների համար, որպեսզի իրենց կամքով դիմումներ գրեն և հեռանան, փոխարենը ընդունում նորերին իհարկե այսպես ասած " Մաղարիչի" դիմաց և մի շարք այլ ապօրինություններ, որոնք կհայտնաբերվեն համապատասխան հետաքննություններ անցկացնելու ընթացքում: Այս ամենը կատարվում է մանկապարտեզի գրեթե բոլոր աշխատակիցների լուռ հայացքների ներքո, ովքեր "ապստամբելու" դեպքում միանշանակ կազատվեն աշխատանքից: Հրավիրում եմ քաղաքային և առհասարակ բոլոր պատկան մարմինների ուշադրությունն' Ա.Թադևոսյանի կողմից կատարված ապօրինությունների վրա: Մենք ապրում ենք օրենքի Հայաստանում և ունենք լեգիտիմ իշխանություն, ով վստահ եմ պատշաճ գնահատական կտա տեղի ունեցող անօրինականություններին:

Հին Էջմիածնեցի

ՀՀ Արմավիրի մարզպետարան

ՀՀ Կառավարություն

ՀՀ Կառավարության Նիստերի Դահլիճ

Վաղարշապատի համայնքապետարան / Vagharshapat municipality

ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն / Ministry of Territorial Administration and Infrastructure of Armenia»։

 

Նմանատիպ նյութեր