211652_close_icon
views-count1312 դիտում article-date 23:35 25-08-2023

ԱՄՆ մի խումբ սենատորներ մեկնել են Թուրքիա՝ քննարկելու F-16-երի հարցը

Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Ֆուաթ Օքթայի հրավերով ԱՄՆ ներկայացուցիչների անդամներ Ջո Վիլսոնը, Դեն Փիլիփսը և Վիկտորիա Սփարթսը մեկնել են Թուրքիա։ Կողմերի միջև կայացել է հանդիպում, որի ընթացքում քննարկվել են թուրք-ամերիկյան հարաբերություններին առնչվող առանցքային հարցեր։ Այս մասին գրում է Ermenihaber-ը։

Քննարկվել է նաև  Շվեդիայի ու Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ գործընթացը, ինչպես նաև Թուրքիայի զինված ուժերի կողմից շահագործվող F16 կործանիչների արդիականացումը և դրանց նոր խմբաքանակի  մատակարարումը։

Ըստ թուրքական աղբյուրի՝ ԱՄՆ-ի պատվիրակությունը նաև հայտնել է, որ երկու երկրներն ունեն ամուր դաշնակցային կապեր, և ՆԱՏՕ-ն չի կարող հրաժարվել Թուրքիայից։

Նմանատիպ նյութեր