211652_close_icon
views-count799 դիտում article-date 21:46 06-09-2023

Լիլիթ Մակունցն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հայազգի թեկնածուին

Այսօր Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի 2024թ․ ընտրություններում Կալիֆորնիայի 30-րդ ընտրատարածքից ներկայացուցչի թեկնածու Ժիրայր Ռաթևոսյանին։ Հայտնել է հյուսիսամերիկյան երկրում Հայաստանի դեսպանությունը։

Կողմերը քննարկել են ՀՀ-ԱՄՆ հարաբերություններին, Հայաստանում և Արցախում անվտանգային իրավիճակին առնչվող հարցեր։

Ռաթևոսյանը նաև Մակունցին է ներկայացրել Հայաստան իր վերջին այցի մանրամասները։

Նմանատիպ նյութեր