211652_close_icon
views-count36124 դիտում article-date 20:16 08-09-2023

Ողբերգական դեպք Վայոց ձորի մարզում. 54-ամյա տղամարդը Եղեգիս գետում էլեկտրահարման եղանակով ձուկ որսալու ժամանակ հոսանքահարվել և տեղում մահացել է. ժամանել են մարզի և տարածքի ոստիկանապետերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտմբերի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 15:50 սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բուժանձնակազմի կողմից, որ կանչով մեկնել են Եղեգնաձորից դեպի Շատին գյուղ տանող ճանապարհ, որտեղ ջրի մեջ հայտնաբերել են դի: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի թիվ 59 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանն ու ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետ Հարզդան Կոստանյանը:

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության խումբը՝ մարզային քննչական վարչության պետի և օրվա պատասխանատու հերթապահ ավագ քննիչի գլխավորությամբ:

Պարզվել է, որ Վայոց ձորի մարզի բնակիչ 54-ամյա Սուրեն Հ.-ն Եղեգիս գետից էլեկտրահարման եղանակով ձուկ որսալու նպատակով մտել է իր առանձնատանը հարակից սելավատար, որտեղ էլ հոսանքահարվել և տեղում մահացել է: 

Ոստիկաններն ու քննիչները նշած վայրի հարակից տարածքում հայտնաբերել են հաղորդալարեր և ձկնորսական ցանց:

Դեպքի փաստով Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր