787 դիտում
15:00 23-09-2023
Վրաստանը պատրաստ է ՀՀ-ին եւ Ադրբեջանին ներգրավել «Խաղաղ հարեւանության նախաձեռնությունում». Ղարիբաշվիլի
Վրաստանի իշխանությունները պատրաստ են Հայաստանին եւ Ադրբեջանին ներգրավել կառավարական «Խաղաղ հարեւանության նախաձեռնությունում», որպեսզի վերջապես ամուր խաղաղություն հաստատվի Հարավային Կովկասում, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 78-րդ նստաշրջանի իր ելույթում, տեղեկացրել է «Sputnik Грузия»-ն։
2021թ. վերջին Ղարիբաշվիլին հանդես է եկել «Խաղաղ հարեւանության նախաձեռնությամբ»։
Վարչապետն առաջարկել է հարեւաններին ստեղծել կողմերի միջեւ ոչ պաշտոնական երկխոսության տարածաշրջանային պլատֆորմներ։ 2022թ. հուլիսին տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների առաջին հանդիպումը Թբիլիսիում։
«Իմ կառավարության խաղաղ հարեւանության նախաձեռնության հիման վրա մենք հայտարարում ենք, որ պատրաստ ենք մեր հարեւաններին եւ բարեկամներին Հայաստանից եւ Ադրբեջանից ներգրավել այս գործընթացում, որպեսզի վերջապես ամուր խաղաղություն հաստատվի Հարավային Կովկասում»,- ասել է Վրաստանի վարչապետը։
Ինչպես նշել է Ղարիբաշվիլին, Վրաստանը ձեւավորում է բազմաչափ տարածաշրջանային հաբ։
«Վրաստանը վերածվում է բազմապլան տարածաշրջանային հաբի։ Մեր ֆինանսական հատվածը ստացել է համաշխարհային ճանաչում, եւ մենք ներգրավում ենք միջազգային ներդրողների, ինչը լրացուցիչ կապիտալ է բերում մեր տնտեսություն։ Մենք նաեւ դիտարկում ենք ներդրումները մեր ենթակառուցվածքում՝ որպես կապերի ամրապնդման, լոգիստիկ եւ էներգետիկ սեկտորների հաջող զարգացման առաջնահերթություն»,- ասել է Ղարիբաշվիլին։
Նրա խոսքով՝ Վրաստանը դիտարկում է Ասիայի եւ Եվրոպայի միջեւ կարեւորագույն կապերի հաստատման ռազմավարական տրանսպորտային միջանցքների հարցը։
«Վրաստանի մասնակցությունը միջազգային տարբեր նախաձեռնություններում եւ ենթակառուցվածքային նախագծերում ամրապնդում է մեր կապն ու նպաստում առեւտրի զարգացմանը Սեւծովյան տարածաշրջանում»,- նշել է Ղարիբաշվիլին։

Նմանատիպ նյութեր
1623 դիտում
16:52 26-12-2014
Սաակաշվիլիի ուզածը Վրաստանը Ռուսաստանի հետ ևս մեկ պատերազմի մեջ ներքաշելն է. Ղարիբաշվիլի
2183 դիտում
10:00 13-01-2015
Վրաստանը տարածքային ամբողջականության հարցում ոչ մի փոխզիջման չի գնա. Ղարիբաշվիլի
2000 դիտում
10:33 15-01-2015
Վրաստանը պրագմատիկ քաղաքականություն է որդեգրել Ռուսաստանի նկատմամբ. Ղարիբաշվիլի
Այս բաժնից
1336 դիտում
17:28 12-01-2025
Եմենի լիցքավորման կայաններից մեկի վթարից զոհերի թիվը հասել է 15-ի
1207 դիտում
17:16 12-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը Էր-Ռիադում մասնակցել է Սիրիայի հարցով հանդիպմանը
1264 դիտում
16:23 12-01-2025
Ադրբեջանը հայտնել է, որ շուտով կվերսկսի գազի մատակարարումը Սերբիա