211652_close_icon
views-count1078 դիտում article-date 15:04 26-09-2023

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բլերը հանրային ճնշման ներքո է հայտնվել ․ իրավապաշտպան կառույցները պահանջում են ստուգել նրա կապերը Բաքվի հետ

«Ազատություն»-ը գրում է. «Ադրբեջանի ավտորիտար առաջնորդի՝ հայերով բնակեցված անկլավի դեմ հարձակումից հետո Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը հայտնվել է հանրային ճնշման ներքո՝ Բաքվի հետ խոշոր էներգետիկ համաձայնագրի օգտին լոբբիստական գործունեություն ծավալելու պատճառով», – օրերս գրել է Politico Europe հանդեսը։

Պարբերականի տեղեկություններով՝ եվրոպական իրավապաշտպան կառույցները պահանջում են մանրակրկիտ ստուգման ենթարկել Բլերի կապերը Բաքվի հետ։

«Թոնի Բլերը Ալիևի հետ սերտ կապեր է հաստատել վարչապետի պաշտոնը լքելուց հետո, երբ սկսեց միլիոններ աշխատել աշխարհի տարբեր պետությունների կառավարությունների և խոշոր ընկերությունների համար որպես խորհրդատու աշխատելով», – գրում է Politico Europe-ը՝ նշելով, որ դրանց թվում էր նաև աշխարհի ամենաազդեցիկ էներգետիկ կոնցերններից մեկը՝ Ադրբեջանում ներկայացված BP-ն։

«Այս ընկերության գլխավորությամբ գործող կոնսորցիումը Բլերի ծառայություններից սկսել է օգտվել 2014 թվականին՝ Իլհամ Ալիևի կողմից փայփայվող մի ծրագիր իրականացնելով, ըստ որի, ադրբեջանական գազը պետք է Ադրբեջանից արտահանվեր Եվրոպա», -գրում է պարբերականն՝ ընդգծելով, որ մի շարք տեղեկությունների համաձայն, Հարավային Կովկասից մինչև իտալական «Ապուլիա» նավահանգիստը ձգվող «Տրանս-Ադրիատիկ» խողովակաշարի կառուցման հարցը 2018 թվականին Բլերը քննարկել է անգամ այն ժամանակ Իտալիայի ներքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնող Մատեո Սալվինիի հետ։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում։

Նմանատիպ նյութեր