211652_close_icon
views-count1213 դիտում article-date 12:57 06-10-2023

Մի փունջ խախտումներ, ապատեղեկատվություն, թշնամական խոսք՝ Հայաստանի եւ ՀՀ իշխանությունների հասցեին. Տիգրան Հակոբյանը՝ ռուսական հեռուստաալիքների մասին. Aravot.am

Aravot.am-ը Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) նախագահ Տիգրան Հակոբյանից հետաքրքրվեց, թե Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հանրապետությունում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման մասին պայմանագրի դրույթների ի՞նչ խախտումներ է հայտնաբերել, ինչի մասին հայտնել էր «Sputnik Բլիժնեե Զարուբեժիեի» հետ հարցազրույցում:

Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների միջեւ միջկառավարական պայմանագիր կա կնքված 2020թ դեկտեմբերի 30-ին, ինչի հիման վրա թույլատրվել է հանրային մուլտիպլեքսում 3 ռուսաստանյան ալիքի հեռարձակումը: Դա Ռուսաստանի Առաջին ալիքն էր, «Ռոսիա պլանետան» եւ «Կուլտուրան»: Եվ քանի որ միջկառավարական պայմանագիր էր կնքված, լիցենզավորման կարիք չկար, նրանք հեռարձակման հնարավորություն են ստացել՝ առանց լիցենզիայի: Հետեւաբար, քանի որ լիցենզիայի խնդիր չկա, ՀՌՀ-ը որեւէ իրավասություն չունի լիցենզիայից զրկելու կամ վարչական վարույթներ բացելու՝ ցանկացած խախտման դեպքում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Տիգրան Հակոբյանը:

ՀՌՀ նախագահը հավելեց, որ Հայաստանի եւ Ռուսաստանի կողմից երկու լիազոր մարմիններ են պատասխանատու են միջկառավարական համաձայնագրի կետերի կատարման համար, Հայաստանի կողմից դա Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն է, ՌԴ՝ կողմից Թվային զարգացման, կապի եւ զանգվածային հաղորդակցության նախարարությունը: «Այս պարագայում միակ գործառույթը, որ մենք ունենք ըստ համաձայնագրի, այն է, որ ՀՀ օրենսդրության՝ պարբերաբար մշտադիտարկումներ ենք անցկացնում: Անցկացված վերջին մշտադիտարկման մեջ, որի տվյալները չեմ կարող տալ, քանի որ իրավասու մարմիններին ենք փոխանցում, կան մի փունջ խախտումներ՝ դա եւ ապատեղեկատվությունն է, եւ Հայաստանի, ժողովրդի ու իշխանությունների վերաբերյալ թշնամական խոսքը:

Սա է պատճառը, որ այդ աղմուկը բարձրացել է, որովհետեւ բոլորն անզեն աչքով նկատել են, որ Ղարաբաղյան վերջին դեպքերի համատեքստում՝ հակահայկական քարոզ է տարվում «Առաջին ալիք համաշխարհային ցանցի» կողմից ռուսական ալիքների եթերում: Եթե անգամ հաշվի ենք առնում խոսքի ազատությունը, ապա հանրային մուլտիպլեքսի օտար հեռարձակողները սահմանափակված են իրենց բովանդակությամբ, ինչը մեր մերթընդմերթ մշտադիտարկումներով ռուսական ալիքները չեն պահպանում»,-ասաց ՀՌՀ նախագահը: Նաեւ հավելեց, որ հենց այդ ուշադրության պատճառով է առաջացել այդ հեռուստաալիքներին պատասխանատվության կանչելու խնդիրը:

Նմանատիպ նյութեր