211652_close_icon
views-count1000 դիտում article-date 09:40 19-10-2023

Աթենքում հաջակցություն Իսրայելի կազմակերպված ցույցին մասնակցել է մոտ 50 մարդ, մինչդեռ շուրջ 10 հազար մարդ փողոց է դուրս եկել իր համերաշխությունը հայտնելու պաղեստինցիներին. Tert.am

Հունաստանի մայրաքաղաք Աթենքում չորեքշաբթի՝ հոկտեմբերի 18-ի երեկոյան երկու ցույց է տեղի ունեցել՝ ի պաշտպանություն Իսրայելի և Պաղեստինի։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Գործակալության հաղորդմամբ՝ հաջակցություն Իսրայելի մոտ 50 քաղաքացի է հավաքվել երկրի դեսպանատան մոտ՝ իրենց հետ տանելով Իսրայելի դրոշներ ու ՀԱՄԱՍ-ի կողմից գերեվարված անձանց լուսանկարներով պաստառներ։

Միևնույն ժամանակ Սինտագմա հրապարակում՝ Հունաստանի խորհրդարանի առջև շուրջ 10 հազար մարդ էր հավաքվել՝ իր համերաշխությունը հայտնելու Պաղեստինի ժողովրդին։ Նրանք իրենց հետ բերել էին տարբեր գրություններով պաստառներ ու դրոշներ, իսկ բեմահարթակի վերևում բարձրացվել էր «Համերաշխություն Պաղեստինի ժողովրդին: Ոչ մեր երկրի մասնակցությանը Գազայում ամերիկա-ՆԱՏՕ-իսրայելական ջարդերին» գրությամբ պաստառը։

Նմանատիպ նյութեր