211652_close_icon
views-count820 դիտում article-date 14:45 26-10-2023

ԼՂ մեր հայրենակիցների ունեցած կապույտ անձնագրերը քաղաքացիությունը փաստող փաստաթղթեր չեն. ՆԳ փոխնախարար

Կապույտ անձնագրերը Ղարաբաղի մեր հայրենակիցներին տրվել են որպես ճամփորդական փաստաթղթեր, բայց դրանք քաղաքացիությունը հավաստող փաստաթղթեր չեն և սա արձանագրվել է նաև եվրոպական դատարանների վճիռներում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը:

Հարցին՝  ինչո՞ւ արցախցին չի կարող պարեկային ծառայությունում աշխատել՝ Սարգսյանը պատասխանեց.

«Նա պետք է ստանա ՀՀ քաղաքացիություն, որովհետև օրենսդրական պահանջներն այդպիսին են, և դրանից հետո անխոչընդոտ կարող են դիմել։ Կապույտ անձնագրերը, թե՛ տարբեր միջազգային հարթակներում, թե՛ ներպետական ընթացակարգերում նշվել է, որ ԼՂ մեր հայրենակիցներին տրամադրվել են որպես ճամփորդական  փաստաթղթեր, որպեսզի տարածքից դուրս գալու հետո, խնդիրներ չառաջանան։ Սակայն, ուզում եմ նշել, որ կապույտ անձնագրերը քաղաքացիությունը փաստող փաստաթղթեր չեն»։

Փոխնախարարը վստահեցրեց, որ արցախցիները կարող են փախստականի կարգավիճակի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո դիմել և, ստանալով ՀՀ քաղաքացիություն՝ աշխատանքի անցնել ՀՀ բոլոր կառույցներում:

Նմանատիպ նյութեր