211652_close_icon
views-count1300 դիտում article-date 14:33 27-10-2023

Այժմ միանգամայն ակնհայտ է, որ Ուկրաինան չի հաղթելու. Օրբան

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ասել է, որ իմաստ չի տեսնում հունգարացի հարկատուների գումարներն ուղղել Ուկրաինային օգնելուն, քանի որ Կիևին Եվրամիության աջակցության ռազմավարությունը ձախողվել է: Այս մասին նա ասել է Kossuth ռադիոյին տված հարցազրույցում։

«Քանի դեռ նպատակն իրական է, դրա համար կարելի է գումար տրամադրել, բայց հիմա ակնհայտ է, որ Ուկրաինան չի հաղթի։ Քաղաքական գործիչները չեն համարձակվում ընդունել, որ սխալ են»,- ընդգծել է քաղաքական գործիչը:

Հունգարիայի վարչապետը հայտարարել է երկրում ազգային կոնսուլտացիաների մասին՝ հրատապ քաղաքական հարցերի, այդ թվում՝ Ուկրաինայի վերաբերյալ քաղաքացիների աջակցությունը ստանալու նպատակով։ Նա նշել է, որ, իմանալով հասարակության դիրքորոշումը, «կառավարությունը կարող է վստահորեն պաշտպանել ազգային շահերը Բրյուսելում»։ Նրա խոսքով՝ ԵՄ ներկայիս ղեկավարությանը պետք է փոխարինել, քանի որ այն չի կարող դիմակայել ճգնաժամային իրավիճակներին։

Նմանատիպ նյութեր