211652_close_icon
views-count1021 դիտում article-date 13:44 28-10-2023

Իսրայելի ԱԳ նախարարը հայտարարել է, թե իրենք մերժում են հրադադարի կոչով ՄԱԿ-ի բանաձևը

Իսրայելը մերժում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևը, որը կոչ է անում զինադադար հաստատել Գազայի հատվածում:

ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իսրայելի ԱԳ նախարար էլի Քոենը:

Քոենի խոսքով ՝ Իսրայելը մտադիր է վերացնել պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական կազմակերպությունը: Իսրայելի ԱԳՆ ղեկավարը Մերձավոր Արևելքում հրադադարի կոչն անվանել է ամոթալի և ընդգծել, որ կրակի դադարեցման մասին խոսք լինել չի կարող:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Իսրայելն ընդլայնել է Գազայի հատվածում իրականացվող գործողությունները, ինչի հետևանքով գիշերվա ընթացքում Գազան պատերազմի մեկնարկից ի վեր ամենաուժեղ գնդակոծությանն է ենթարկվել։

Այս իրադարձությունների ֆոնին ՄԱԿ-ը բանաձև է ընդունել, որը կոչ է անում հրադադար հաստատել իսրայելա-պաղեստինյան հակամարտության գոտում։

Նմանատիպ նյութեր