41218 դիտում
19:20 28-10-2023
Շախմատում դառնալու էիր լեգենդ, բայց նահատակվեցիր հայրենիքի սահմաններն անառիկ պահելիս ու դարձար կենդանի լեգենդ, Հայկազ Մկրտչյան. տեղի ունեցավ հերոսին նվիրված շախմատի հուշամրցաշար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Երևանի Ավան վարչական շրջանի Ավանի շախմատի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցում 3-րդ անգամ տեղի ունեցավ արդեն ավանդույթ դարձած շախմատի հուշամրցաշար՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Հայկազ Մկրտչյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ներկա էին հերոսի հարազատները, 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոսների հայրեր, հերոսածին մայրեր, Հայկազի մանկության, պատանեկության ու զինակից ընկերները, շախմատային աշխարհին նվիրված, հերոսի հետ նույն դպրոցում սովորած ու հիմա էլ սովորողներ։
Ուրախ ու ժպտերես Հայկազ Մկրտչյանը ծնվել է 2000 թվականի հոկտեմբերի 31-ին Երևանում։ 2006 թվականից ուսանել է Ավանի շախմատի մանկապատանեկան մարզադպրոցում։ Զբաղվել է շախմատով մինչև 2018 թվականը։ Մասնակցել է Հայաստանի առաջնություններին, Ստեփան Ավագյանի անվան շախմատի հուշամրցաշարերին և Անդրանիկ Մարգարյանի անվան մրցաշարերին, որում գրանցել է մեծ հաջողություններ։ 2006 թվականից մինչև 2014 թվականը սովորել է Ավանի Գալինա Ստարովոյտովայի անվան 177 և Սպարտակ Մկրտչյանի անվան Բյուրակն կրթահամալիրում։ 2014 թվականից մինչև 2018 թվականը սովորել է Գևորգ Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոցում՝ ցուցաբերելով բարձր առաջադիմություն։ Զբաղվել է լողով, կարատե մարտական արվեստով և շախմատով։ Ավագ դպրոցին զուգահեռ սովորել է նաև Հայ-ռուսական համալսարանի նախապատրաստական կուրսում։
2018 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը։ Նույն թվականից անդամակցել է Առաջին Հայկական Ճակատ-ին։ Ակտիվ, կենսուրախ, ընկերասեր էր Հայկազը։ Փոքր տարիքից պայքարում էր անարդարության համար, չէր հանդուրժում, երբ որևէ մեկին անարդար մեղադրեին, ամեն հարցում ընկերների կողքին էր, իսկ տարբեր չարաճճիությունների ժամանակ, առանց մեկ վայրկյան տատանվելու, ամեն ինչ իր վրա էր վերցնում։
2019 թվականի հունվարի 23-ին զորակոչվել է հայկական բանակ։ Եղել է կրտսեր սերժանտ, հաստիքը՝ հաշվարկի հրամանատար։ 2020 թվականի Հուլիսի 12-ի ժամը 12.00-ի սահմաններում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը հրետանային հարվածներով փորձեցին վնաս տալ Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան հատվածի Մեհրբաի գնդի պահպանության տակ գտնվող մարտական հենակետերին, որից հետո զորամասը բերվեց մարտական պատրաստակամության բարձր աստիճանի: Այդ ժամանակ, 120մմ ականանետային դիվիզիոնում արդեն իսկ առկա էր համահավաք մարտկոց, որի շարքերում ընդգրկված են եղել մասնագիտական բարձր գիտելիքներով և մարտական պատրաստությունում լավագույն կողմերով աչքի ընկած զինծառայողներ։ Մկրտչյան Հայկազը նույնպես ընդգրկված էր վերոնշյալ մարտկոցում, որպես 3-րդ ականանետային հաշվարկի հրամանատար: Առաջին իսկ վայրկյաններից չի ընկճվել, խուճապի չի մատնվել, իրեն դրսևորել է, որպես խիզախ մարտիկ, ճիշտ նշանափորձելով ականանետը, զգալի վնասներ պատճառելով հակառակորդի կենդանի ուժին և կրակային միջոցներին, ոգեշնչելով իր ենթակայության տակ գտնվող անձնակազմին արագ մատակարարելու ականները՝ ավելի շատ կրակոցներ կատարելու համար: Հուլիսյան մարտական գործողությունները, ավարտվել են հայկական կողմի փայլուն հաղթանակով։ Մկրտչյան Հայկազի և իր պես հմուտ տղաների շնորհիվ հակառակորդը զգալի վնասներ ստացավ և հետ շպրտվեց, հասկանալով, որ անիմաստ է մարտնչել մարտունակ ստորաբաժանման դեմ: Հուլիսյան մարտերի համար Հայկազը արժանացել է Մարտական Հերթապահություն մեդալին։
2020թ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտից, Ադրբեջանը նախաձեռնեց աննախադեպ, լայնամասշտաբ, պլանավորած հարձակում Արցախի Հանրապետության դեմ։ Հոկտեմբերի 14-ին Մեհրաբի զորամասի լավագույն մարտկոցը տեղափոխվեց Մեխակավան (Ջաբրաիլ)։ Մկրտչյան Հայկազը, հուլիսյան մարտերից դեռ չհագեցած, ավելի շատ ական էր կրում իր ականանետի մոտ, որպեսզի զգալի վնաս պատճառի հակառակորդին։ Մկրտչյան Հայկազի հաշվարկը 4 օրվա ընթացքում կատարել է մոտ 300 կրակոց, վերջում հասցնելով դրանց թիվը 1000-ի։ Մարկոտցը մասնակցել է Ջրականի, Ծակուռիի, Թաղավարտի, Դրախտիկի, Ազոխի, Վերին Թաղերի, Կարմիր Շուկայի համար տրվող մարտերին։
Մինչև Հոկտեմբերի 29-ը մարտկոցը պարբերաբար զբաղեցրել է տարբեր կրակային դիրքեր, այդ ընթացքում Հայկազը իրեն դրսևորել է որպես խիզախ, սառնասիրտ, հայրենասեր և հայրենիքի համար կյանքը չխնայող քաջորդի։ Հոկտեմբերի 29-ին հերթական անգամ զբաղեցնելով կրակային դիրքի շրջան, արձակելով կրակոցներ հակառակորդի կենդանի ուժի և կրակային միջոցների ուղղությամբ՝ մարտկոցը զգալի վնասներ պատճառեց հակառակորդին: Հակառակորդն իր հերթին կիրառել էր բազմաթիվ հրետանային արկեր, որոնք դիպուկ չէին։ Նույն օրը, հակառակորդը կիրառեց Բայրակթար մարտկոցի դեմ, որի արդյունքոմ վիրավորվեց Հայկազ Մկրտչյանը։ Հայկազը ապրելու համար 12 օր շարունակ պայքարել է վերակենդանացման բաժանմունքում, և անմահացել նոյեմբերի 9-ին՝ հրադադարից մեկ ժամ առաջ։
Հայկազ Մկրտչյանն արժանացել է Մարտական Ծառայություն մեդալի։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, 2021թ․ հոկտեմբերի 31-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի էր ունեցել Արցախյան պատերազմի հերոս Հայկազ Մկրտչյանի ծննդյան օրվան նվիրված միջոցառում: Հուշ-երեկոյին ներկա էին բարձրաստիճան պաշտոնյաներ, զինվորականներ, հերոսների ընտանիքների անդամներ, հյուրեր:Միջոցառման սկզբում նախ հարգանքի տուրք էր մատուցվել բոլոր հերոսների հիշատակին, որի ընթացքում էլ ՀՀ ՊՆ զինվորական նվագախումբը կատարել էր ՀՀ պետական օրհներգը: Երեկոյի ընթացքում ելույթներով հանդես էին եկել հերոսի ուսուցիչները, ընկերները, նաև Հայկի սիրած երգիչ-երգչուհիները:
Հայկազ Մկրտչյանն ունի երկու քույր, մայրը՝ Աննա Մկրտչյանը, հայրը՝ Զավեն Մկրտչյանը, երկուսն էլ մասնագիտությամբ տնտեսագետներ են։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 350+
350+