211652_close_icon
views-count838 դիտում article-date 13:26 06-11-2023

Թուրքիայի ԱԳ նախարարն ու Բլինկենն առանձնազրույց են ունեցել

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը այսօր՝ նոյեմբերի 6-ին, անռանձնազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ։

Ինչպես հաղորդում է TRT Haber պետական հեռուստաալիքը, զրույցի հիմնական թեման է եղել Գազայում տիրող իրավիճակը։

Տետ-ա-տետ հանդիպումից հետո նախատեսվում է հանդիպում ընդլայնված կազմով, որին կմասնակցեն նաև պատվիրակությունների անդամները։

Նշենք, որ Անկարա կատարած այցից հետո պետքարտուղարը կայցելի Տոկիո, Սեուլ և Նյու Դելի։
Հիշեցնենք, որ նախքան Թուրքիա այցը ԱՄՆ պետքարտուղարը կատարել է մերձավորարևելյան շրջագայություն, որի ընթացքում այցելել է նաև Թել Ավիվ ու Ամման։

Ամմանում Բլինկենը քննարկել է իսրայելա-պաղեստինյան հակամարտության սրումը Հորդանանի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Կատարի և ԱՄԷ-ի արտգործնախարարների հետ։

Պետքարտուղարն այնուհետև հանդիպել է նաև Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ։

Նմանատիպ նյութեր