211652_close_icon
views-count1898 դիտում article-date 23:43 11-12-2021

Էնթոնի Բլինկենն ու Լուիջի Դի Մայոն քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը շաբաթ օրը Լիվերպուլում կայացած հանդիպման ժամանակ Իտալիայի արտգործնախարար Լուիջի Դի Մայոյի հետ պայմանավորվել է շարունակել խորհրդակցությունները Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ։ Այս մասին հայտնել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։

Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են իրենց ընդհանուր մտահոգությունը Ռուսաստանի կողմից Ուկրաինայի սահմանին զինված ուժերի կուտակման վերաբերյալ, նշել են իրենց աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը։

«Պետքարտուղարը և արտաքին գործերի նախարարը պայմանավորվել են շարունակել սերտ խորհրդակցությունները ՆԱՏՕ-ի այլ դաշնակիցների և ԵՄ գործընկերների հետ՝ համակարգված և համապարփակ մոտեցման շուրջ»,- ասել է դիվանագետը։

Նմանատիպ նյութեր