1021 դիտում
21:18 08-11-2023
Գերմանիայի ԱԳ նախարարն անթույլատրելի է համարում Գազայի հատվածից պաղեստինցիների վտարումը կամ այդ տարածքի օկուպացումը
Պաղեստինցիներին չի կարելի վտարել Գազայի հատվածից, չպետք է նաև օկուպացվի Գազայի հատվածը։ Tert.am-ի փոխանցմամբ՝ ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը Տոկիոյում G7-ի նախարարների հանդիպումից հետո:
Նրա խոսքով՝ հանդիպման մասնակիցներն ակտիվորեն քննարկել են Գազայի հատվածում տիրող իրավիճակը։
Բերբոքը կարծում է, որ անհրաժեշտ են որոշ կողմնորոշիչներ Գազայի հատվածի ապագայի և երկու պետությունների ստեղծման հիման վրա հակամարտության լուծման համար:
«Դա նշանակում է, առաջին հերթին, որ Գազայի հատվածից այլևս չպետք է ահաբեկչական սպառնալիք ծագի Իսրայելի անվտանգության համար։ Երկրորդ՝ պաղեստինցիներին չպետք է վտարել Գազայից։ Երրորդ, որ չպետք է լինի Գազայի հատվածի օկուպացիա, փոխարենը պետք է ապահովվի հնարավորինս լավ միջազգային պաշտպանություն։ Սա նշանակում է, չորրորդ, որ պետք չէ հասնել Գազայի հատվածի տարածքային կրճատմանը։ Դա նշանակում է, հինգերորդ, որ չպետք է լինի ոչ մի լուծում ՝ շրջանցելով պաղեստինցիներին, և ամեն ինչ պետք է դիտարկվի այն ըմբռնումով, որ ապագայում Իսրայելի ժողովուրդն ու Պաղեստինի ժողովուրդն իրավունք ունեն վերջապես ապրել խաղաղության և անվտանգության մեջ»,-ասել է Բերբոքը։

Նմանատիպ նյութեր
2267 դիտում
09:26 25-08-2014
Գազայի հատվածում մահացած պաղեստինցիների թիվը հասել է 2122-ի
1036 դիտում
14:12 07-11-2023
Իսրայելի ՊՆ-ն հայտնել Է Գազայի հարավ հազարավոր պաղեստինցիների տեղափոխման մասին
913 դիտում
18:38 10-02-2024
Գազայի հատվածում սպանված պաղեստինցիների թիվը հասել է 28 հազարի
Այս բաժնից
721 դիտում
11:42 12-01-2025
Վրաստանի ԱԳ նախարարն ու Ադրբեջանի դեսպանը քննարկել են խաղաղությունը Հարավային Կովկասում
718 դիտում
10:30 12-01-2025
Շվեյցարիան հայտարարել է, որ պատրաստ է իր երկրում անցկացնել Թրամփ-Պուտին հանդիպումը
808 դիտում
10:13 12-01-2025
Կալիֆոռնիայում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի