211652_close_icon
views-count1132 դիտում article-date 18:45 20-11-2023

Հաստատվել են Պրոբացիայի ոլորտի 2024-2026 թվականների հիմնական ուղղությունները

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով հաստատվել է Պրոբացիայի ոլորտի 2024-2026 թթ. hիմնական ուղղությունները, որոնց շրջանակում նախատեսվում է Պրոբացիայի ծառայության կարգավիճակի վերանայում, սոցիալական երաշխիքների ապահովում՝ օրինակ Պրոբացիայի ծառայությունում հաշտարարության իրականացման օրենսդրական հիմքերի նախատեսում, ինչպես նաև պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի վերանայում՝ ապահովության, անվտանգության և սոցիալական վերաինտեգրման սկզբունքներին համապատասխան: Նախատեսվում է վերանայել և փոփոխել օրենսդրությունը՝ ապահովելով ՔԿՀ-ների և պրոբացիայի ծառայության սերտ համագործակցությունը։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից՝ նախատեսվում է նախքան դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելը՝ մշակել պլանավորված հսկողության միջոցառումներ Պրոբացիայի ծառայության շրջանակում։

Պրոբացիայի ծառայության աշխատանքի արդյունավետության բարձրացումը մշտապես նախարարության ուշադրության կենտրոնում է և, ըստ այդմ, նախատեսվում է Երևան քաղաքի և մարզային ստորաբաժանումները հագեցնել տեխնիկական սարքերով, որոնք Ծառայության աշխատողների համար կապահովեն իրենց պարտականությունների պատշաճ կատարման համար անհրաժեշտ աշխատանքային պայմաններ, այդ թվում՝ տարածքային բաժիններում ինտերնետ կապը և այն սարքերի առկայությունը, որոնք անհրաժեշտ են էլեկտրոնային հսկողության միջոցների համար։ Մեկ այլ ուղղությամբ նախանշվում է, որ Պրոբացիայի ծառայությունը պետք է ունենա անհրաժեշտ տարածքներ և սարքավորումներ` հատուկ ծառայություն իրականացնելու համար։

Նախանշվող ուղղություններով ծառայությունը կհամալրվի անհրաժեշտ էլեկտրոնային միջոցներով՝ քրեական արդարադատության նոր ընդունված օրենսդրությամբ սահմանված գործառույթներն իրականացնելու համար։

Նախատեսվում է իրականացնել նաև մի շարք ծրագրեր, որոնք կնպաստեն պրոբացիայի ծառայության շահառուների մասնագիտական կարողությունների զարգացմանը:

Այս և մի շարք այլ ծրագրեր նախատեսված են Պրոբացիայի ոլորտի հիմնական ուղղություններում:

Նմանատիպ նյութեր