6654 դիտում
17:50 23-11-2023
Այս տարի հավաքագրված ավելի քան 300.000 դոլարի կենցաղային պարագաները կտրամադրվեն արցախցիներին. Armenian Hero․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մարդասիրությունն ու ազգասիրությունն անժամանակ են ու սահմաններ չունեն: Armenian Hero կազմակերպության ջանքերն ու նպատակադրումն ասվածի վկայությունն են: 2013թ.-ից «Հայ հերոս» բառացի թարգմանությամբ այս ոչ առևտրային կազմակերպությունը հայրենիքին աջակցում է տարբեր հարցերում՝ նախ հայրենիքում անապահով ընտանիքներին գումարային նվիրատվություններ տրամադրելով, ապա զինվորներին և նրանց ընտանիքներին պատվելով, 44-օրյա պատերազմից հետո հայկական բանակն ու հայ մարտիկին անհրաժեշտ պարագաներով ապահովելով և ի վերջո՝ վերջին ցավագին կորուստներից հետո բռնի տեղահանված արցախցի մեր հայրենակիցներին օգնելով:
Ընդհանուր առմամբ՝ մոտ 1 միլիոն դոլարի աջակցությունը հավաքագրվել և Հայաստան է փոխադրվել կազմակերպության միջոցներով, նաև լոսանջելեսյան հայ համայնքի ու կամավորների նվիրական աշխատանքի շնորհիվ՝ վարակիչ դառնալով թե կազմակերպության անդամների, թե ամերիկաբնակ հայերի համար:
Այս տարի հավաքագրված ավելի քան 300.000 դոլարի կենցաղային պարագաներն արդեն Հայաստանում են և շատ շուտով կուղղվեն Արցախից բռնի տեղահանված արցախցիներին:
Armenian Hero կազմակերպությունը հերոս է ոչ միայն օգնության պարագաների հավաքագրման ու Հայաստան փոխադրման հարցում, այն իսկական հերոս է նաև օգնության միջոցների ճիշտ ու արդարացի բաշխման հարցում: Օգնությունը տրամադրվելու է այն ընտանիքներին ու անհատներին, որոնք դրա կարիքն իրապես ունեն: Իսկ ընտրությունը ճիշտ կատարելու առաքելությունն իր վրա է վերցրել Փյունիկ հաշմանդամներին սատարող բարեգործական կազմակերպությունը, որ արդեն մի քանի տարի է, ինչ ձեռք ձեռքի տված աշխատում է իր ամերիկյան գործընկերոջ հետ՝ ևս մեկ անգամ փաստելու, որ ազգը պահպանելու, շարունակելու և հզորացնելու համար շատ բան պետք չէ՝ բարի կամք, միասնականություն և հավատ՝ սեփական գործի հանդեպ:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
Նմանատիպ նյութեր
2626 դիտում
09:49 16-10-2019
Այս տարի ՀՀ է ուղարկվել 34 մլն դոլարի մարդասիրական օգնություն, նախորդ տարի՝ 54 մլն դոլարի․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
457 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
478 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1090 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN